Ազատամարտիկն օգնության կարիք ունիIrates.am-ը գրում է.

Բաց նամակ

 Ես 15 տարեկան երեխա էի, երբ Անկախության բանակի շարքերում 1988-1994 թթ. կամավոր, հայրենասիրական ոգով տոգորված, մահ կամ ազատություն ընտրելով, մասնակցում էի Արցախի և Հայաստանի ազատագրական ու պաշտպանական մարտերին, որի ժամանակ հինգ անգամ վիրավորվել եմ: Հաշվառված եմ Սյունիքի աշխարհազորում, անձնական համարս` Ս. Ա. 234: Ծնողներս մահացել են, տունս հրդեհվել է 15 տարի առաջ:

Բանն այն է, որ հիմա ընտանիքս գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում, ինքս, ցավոք, ինչ-ինչ անարդարացի պատճառներով դատապարտվել եմ, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին դատապարտյալների հիվանդանոցում վիրահատվել. աջ երիկամս հեռացրել են` չարորակ ուռուցք էր, մի կերպ մահից եմ փրկվել:
Ընտանիքս` կինս և 13 տարեկան դստրիկս, այսօր գտնվում են սոցիալապես շատ ծանր վիճակում, ապրում են տիկնոջս հայրական տանը` Գորիսում. Ավանգարդի փողոց 5, շենք 14, բն. 3 հասցեում: Խնդրում եմ, օգնեք ընտանիքիս: Վստահ եմ և հուսով, որ մեր ազգի բարեգթությունը դեռևս հիմնահատակ չի կորել, և հնարավորության սահմաններում ձեռք կմեկնեք ընտանիքիս:
Կանխավ խոնարհապես շնորհակալ եմ բոլորիդ:

Աշոտ Միհրանի ԻՍԱԽԱՆՅԱՆ 
Հեռ. 077 04 36 13

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել