Թանկագին տղամարդիկ, ձեր մեջ կան և շատ լավ, և վատ մարդիկ, և հերոսներ, և թուլամորթներ, և հրեշտակակերպ, և սատանային հիշեցնողներ, բայց ես միևնույն է ձեզ սիրում եմ: Իմ նման շատ ու շատ կանայք այս մոլորակի վրա սիրում են ձեզ ամենաջերմ սիրով: Հիմա փորձեմ բացատրել ինչո՞ւ: Սկսեմ հերթով թվարկել : ))
1. Ինչ էլ որ ասեն ֆեմինիստուհիները՝ ավելի հաճախ դուք խելացի եք: Միջին վիճակագրական տղամարդն ավելի խելացի է նույն կարգի կնոջից: Այդ պատճառով ձեզ հետ ավելի հետաքրքիր է զրուցել:
2. Երբեմն դուք բոլորովին չեք հասկանում մեր ակնարկները և այդ ժամանակ ցանկացած կին իրեն խելացիության ու զգայունություն մարմնացում է համարում: Դա հաճելի է, հատկապես հաշվի առնելով առաջին կետը:
3. Դուք կարող եք հստակ տեղեկություն հաղորդել իմ հարցի վերաբերյալ առանց ավելորդ զգացմունքային լյա-լյաների: Գրեթե ցանկացած թեմայով: Ընկերուհիներից նման բան սպասելն անիմաստ է:
4. Երբ դուք քնած եք, նմանվում եք անպաշտպան ձագուկի, ում սարսափելի ուզում ես գզմզել: Մենք դա էլ անում ենք, իսկ դուք քնի մեջ ծիծաղելի կնճռոտվում եք ու անհասկանալի մթրմրթում:
5. Առավոտյան արթնանալիս դուք հազվադեպ եք լինում այնքան սարսափելի, որքան կանայք: Նույնիսկ, եթե նախորդ երեկոն նվիրված էր օրգանական հյուսվածքներն ալկոհոլային խմիչքներով հագեցնելու վերաբերյալ գիտափորձերին: Առավոտվա տղամարդը շատ քիչ է տարբերվում երեկոյի տղամարդուց:
6. Երբեմն այնպիսի հիմարություններ եք կարդում, որ ակամա մեզ զգում ենք ամենաքիչը էյնշտեյնի ու Շրեդինգերի հիբրիդ:
7. Դուք ամեն ինչ անում եք լրջորեն: Ոնց որ երեխա լինեք: Դա վարակիչ է, մենք էլ ենք լրջանում:
8. Դուք բազմատեսակ ինֆորմացիայի աղբյուր եք, դա մեզ զարգացնում է:
9. Երբեմն դուք մենակ եք գնում ֆուտբոլ նայելու, ձկնորսության, կամ տղերքով գարեջուր խմելու, իսկ դա մեր առողջության համար լավ է, որովհետև ստիպված չենք լինում ձեզ հետ հավասար մոծակներին կերակրել, կամ արևահարվել:
10. Դուք (ոչ բոլորդ իհարկե) կարողանում եք պատրաստել: Դա աստվածային պրոցես է: Դուք ուտելիքի ստեղծման պրոցեսին մոտենում եք ոգեշնչված, գեղեցիկ ու անվրդով, ոչ թե մեզնից շատերի նման խոհանոցային գրքերում բաղադրատոմսերը կարդալով ու հապճեպորեն:
11. Դուք այնքան համբերատար եք, քեն չեք պահում, հակահարված չեք տալիս մեր սխալ քայլերին: Դա երբեմն բարկացնում է, բայց իրականում մեզ զիջելու ձեր պատրաստակամությունը հիանալի է: Ես հաստատ այդքան չէի դիմանա, ինքս ինձ կսպանեի համատեղ կեցության հինգերորդ օրը:
12. Դուք ուժեղ եք, եթե պետք է, կարող եք սեփական ուժերով մի կողմ հրել պահարանը, ժպտալով, այլ ոչ թե մեջքով վրա ընկնելով ու լարվածությունից ծամածռված դեմքով և էքզիստենցիալ տանջանքի հառաչանքներով: Դա նույնպես հիացնում է ու վստահություն ներշնչում:
13. Գլուխ եք հանում տարատեսակ սարքավորումներից, գիտեք ինչ է ինժեկտորը, սանտեխնիկ-էլէկտրիկ եք: Ծանր պայուսակները կտեղաշարժեք, նույնիսկ չնկատելով, որ մենք դեռ բռնակին կպած ենք:
14. Դուք չեք մրսում, չեք նվնվում, սթրեսի մեջ չեք ընկնում կոտրված եղունգի պատճառով, համարյա չեք քչփորում մեր գրպաններն ու պայուսակները:
15. Կարողանում եք ապրել պարզ ու հասարակ, ինչ-որ ճիշտ կերպով: Մենք ձեզնից սովորելու շատ բան ունենք:
16. Կարողանում եք մեզ վերադարձնել մանկություն մոռացված վիճակները, քանի որ 12,13,14,15 կետերի շնորհիվ երբեմն կարողանում եք թույլ ու անպաշտպան Մատնաչափիկ լինելու զգացում արթնացնել մեր մեջ:
17. Դուք կոպիտ ու աննրբանկատ եք, վիրավորական բաներ եք ասում, բայց մենք հո հասկանում ենք, որ դա դիտմամբ չի, այլ ուղղակի չգիտեք, որ այդպես չի կարելի: Զգայուն չեք, այնքան էլ նուրբ ներաշխարհ չունեք, մի խոսքով հաստակաշի մռութներ եք: Տղամարդուն ներելն ավելի հեշտ է, քան կնոջը:
18. Կոստյումով ու փողկապով գործնական տեսք ստացած տղամարդն այնպիսի խելացի-բանիմաց-գեղեցիկ է, որ նրան չնկատել հնարավոր չէ:
19. Դուք հաճախ հիանալի բուրում եք: Տարաշխարհիկ, տղամարդկանց աշխարհի բույրերով: Օդեկոլոն, ծխախոտ, ուղղակի տղամարդու բույր...
20. Դուք խուճապի չեք մատնվում և ցանկացած իրավիճակում վստահություն եք ներշնչում, որ ամեն ինչ լավ կլինի:
21. Դուք գեղեցիկ մարմին ունեք, որով կարելի է հիանալ: Միքելանջելոն այնքան էլ հիմար չէր, որ քանդակում էր Դավթին: Կանացի մարմինը կարող է լինել սեքսուալ, չքնաղ, հիասքանչ, բայց տղամարդու մարմինն ավելորդություններից զուրկ, մարդկային գեղեցկության իդեալական ստանդարտ է:
22. Դուք կարողանում եք մանկական անմիջականությամբ գժություններ անել, որը մեզ համար անհավանական էր նույնիսկ հինգ տարեկանում: Մենք այնքան լուրջ լեդիներ էինք, և ամենից շատ վախենում էինք հիմար երևալուց:
23. Դուք բավական ծիծաղելի եք պարում, էլի շատ բաներ կան, որ զվարճալի եք անում, իսկ դա ստիպում է ժպտալ և լավատեսություն է սերմանում:
24. Լավ տրամադրություն ունենում եք ավելի հաճախ, քան մենք:
25. Հնարավոր է, որ սարսափելի եսասեր եք, բայց իրականում ավելի քիչ, քան կանայք: Օրինակ դուք ավելի հաճախ եք պատրաստ մեզ փրկել նույնիսկ ձեր կյանքը վտանգելով: Ավելին, դուք համարում եք, որ դա սովորական բան է: Աստված իմ, ոնց եմ հիանում ձեզնով:
26. Երբեմն դու մեզ ձեռքերի վրա եք տանում, (եթե դա հնարավոր է):
27. Կարո՞ղ էինք արդյոք մեզ այսքան գեղեցիկ զգալ, եթե չլինեին ձեր հիացական հայացքներն ու հաճոյախոսությունները:
28. Երբեմն դուք մեր վրա եք ծախսում ձեր փողերը: Ընդունված է, որ դուք մեր վրա ավելի շատ պիտի ծախսեք, քան մենք՝ ձեր: Դա մի քիչ արդարացի չէ, բայց շատ հաճելի է:
29. Դուք լավ վարորդներ եք: Ձեզ հետ հաճելի է մեքենայով զբոսանքի դուրս գալ, նույնիսկ, եթե դուք մտածում եք, որ Շումախերն եք:
30. Ավելի հաճախ դուք հանգիստ եք և հանդուրժում եք մեր կամակորությունները:
31. Ձեր մեջ է այն միակ, անկրկնելի, յուրահատուկ, ամենա-ամենան ում համար մենք ...
Այս պատճառաշարքը տարիներ առաջ պեղել եմ համացանցի անսահմանության մեջ, և քանի որ այն ժամանակ ինտերնետը VIP երևույթ էր, կրկնօրինակեցի ինձ համար, հիմա կիսվում եմ )))))