Նայեցեք ուշադիր տեսանյութը և ասացեք խնդրեմ, ինչով է տարբերվում լրագրողը տեսանյութի հերոս կանանցից: Թող ներեն ինձ բարեխիղճ բոլոր լրագրողները, որ տեսանյութի նկարահանողներին նրանց շարքերում եմ դասում և լրագրող կոչում: Նման պատվեր կատարողը չի կարող լրագրող լինել: Փոխանակ անդրադառնալու փառատոնի բուն նյութին` ինչ է նկարել... նման մարդկանց չեմ կարող այլ կերպ անվանել, քան թուրքի ջրաղացին ջուր լցնողներ: Խորհուրդ կտամ այն բոլոր մարդկանց, ովքեր քննադատում են վաճառք իրականացնողներին, իրենք իրենց գրպանից գեթ մեկ լումա ներդնել ազգային մշակութային որևէ միջոցառում կազմակերպելու նպատակով, և նոր միայն քննադատեն այն մարդկանց, ովքեր անմնացորդ նվիրումով նման միջոցառումներ են կազմակերպում` փրկելու ազգայինը կորստից: Այլ բան է, երբ ինչ որ մի քանի թափթփուկների պատճառով ստվեր է նետվում միջոցառման վրա: Բայց արդյոք դա նշանակում է, որ մենք պետք է լավը, գեղեցիկը անտեսենք և անդրադառնանք տգեղին..

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել