Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանին, էլ այդպիսի լավ անակնկալներ չմատուցել: Մեր ժողովրդի զգալի մասը պատրաստ չէ դրսևորել իրեն ոչ աբորիգեն կեցվածքով: Բազմաթիվ անգամ անդրադարձել եմ այսպիսի դեպքերին: Այդպիսի իրավիճակի ականատես ենք եղել թե Հունիսի մեկին`երեխաների պաշտպանության օրը, և թե օրինակ Երևանի ծննդյանը նվիրված միջոցառումների օրերը: Տեսանյութերը շատ են տարբեր առիթներով: Այս ամենին ոչ միայն ականատես ենք լինում մենք, այլ նաև օտարերկրացիները: Ու չկապեք այս խնդիրը սոցիալական խնդրների հետ: Վարդը ուտելու համար չի: Պետք չի բացիկի և վարդի համար խայտառակ լինել ալամ աշխարհով: Հերթական գրառումս է այս թեմայով: Ցավում եմ, որ մեր հասարակությունում կան այդքան շատ չտեսներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել