Lurer.com-ը գրում է.
«Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 8-ին ժամը 09.00-ից մինչև 21.00-ն, դադարեցվելու է Երևանի մի շարք վարչական շրջանների ջրամատակարարումը: Դադարեցվելու է, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների, Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ Արցախի պողոտայի, Արին-Բերդ փողոցի և նրբանցքների, Նուբարաշեն վարչական շրջանի, Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Մխչյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Վերի ն Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների և հարակից տարածքների և Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Գառնիի ջրաղբյուրում իրականացվող անհետաձգելի շինարարական աշխատանքների հետ կապված առաջիկա օրերին Նուբարաշենում և Էրեբունի վարչական շրջանի Մուշավան ու Վերին Ջրաշեն թաղամասերում հնարավոր է ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ջրի ցածր ճնշում:



