1  Կանաչ  սոխ

wearenotfoodies.com

Դուք կարող եք վերաճեցնել կանաչ սոխերը՝ դրանց արմատների մոտի մասը մի փոքր ջրով լեցուն բաժակի մեջ դնելով: Այնուհետև հարկավոր է բաժակը տանել լավ լուսավորված սենյակ և որոշ ժամանակ այն պահել այնտեղ:    

 2  Սխտոր

nancyengedesign.wordpress.com

Երբ սխտորը սկսում է ծլել, այն կարելի է դնել մի փոքր ջրով լեցուն բաժակի մեջ և սխտորի ծիլեր աճեցնել: Դրանք ավելի թույլ հոտ ունեն, քան սխտորը, և կարող են օգտագործվել տարբեր աղցանների և այլ կերակրատեսակների մեջ:  

 3  Չինական կաղամբ 

makesmemine.blogspot.com

Չինական կաղամբը կարելի է վերաճեցնել լավ լուսավորված տարածքում՝ դրա արմատը տեղադրելով ջրի մեջ1-2 շաբաթ անց այն կարելի է հանել ջրից և տնկել հողով լեցուն տարայի մեջ

 4  Գազար

projectfidgetyfingers.blogspot.com

Գազարի ծայրի մասը դրեք մի փոքր ջրով լեցուն ափսեի մեջ: Դրեք այդ ափսեն լավ լուսավորված սենյակում կամ պատուհանագոգին

 5  Ռեհան

thateverydaygirl.com

Ռեհանի ցողունները դրեք ջրի բաժակի մեջ և այդ բաժակը տեղադրեք արևի ուղիղ ճառագայթների ներքո: Երբ արմատները մոտ 5 սմ երկար լինեն, դրանք տնկեք կուլաների մեջ: Ժամանակի ընթացքում դրանց մեջ ռեհան կաճի:   

 6  Նեխուր

infusionfibers.wordpress.com

Կտրեք նեխուրի ստորին մասը և տեղադրեք այն տաք ջրով լի ոչ խոր թասի մեջ: Այնուհետև արևի տակ դրեք այդ թասը: Տերևները կսկսեն հաստանալ և աճել: Որոշ ժամանակ անց նեխուրը հանեք թասի միջից և այն տեղափոխեք արևի տակ: 

 7  Հազարաթերթիկ

fastcheapandgood.blogspot.com

Հազարաթերթիկի քոթուկները դրեք 1,5 սմ բարձրությամբ ջրի մեջ: Մի քանի օր շարունակ ջրեք դրանք, որպեսզի ջրի մակարդակը չիջնի 1,5 սմ-ից: Մի քանի օրից կհայտնվեն նոր տերևներ ու արմատներ: Այդ ժամանակ կարելի է հազարաթերթիկը տեղափոխել հողի մեջ:  

 8  Համեմ

food-hacks.wonderhowto.com

Համեմի ցողունները կաճեն, եթե դրանք տեղադրեք մի բաժակ ջրի մեջ: Երբ արմատները բավականաչափ երկար լինեն, տնկեք դրանք հողով լի տարայի մեջ և այդ տարան պահեք լավ լուսավորված սենյակում: Մի քանի ամսից ամբողջական համեմ աճած կլինի:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել