Սիմոն Բրամանտեն բնակվում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում: Նա համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ՝ աշխատելով իբրև լուսանկարիչ, պատկերազարդող և գրաֆիկական դիզայներ: Ազատ ժամանակ նա մի կողմ է դնում իր պրոֆեսիոնալ ֆոտոխցիկը և սկսում սքանչելի լուսանկարներ անել iPhone-ով: Այդ լուսանկարները մի առանձնահատկություն ունեն. դրանցում մարդիկ, կենդանիներն ու առարկաները պատկերված են ճախրելիս: Նա Instagram-ում գրանցված է Բրահմինո անվամբ: Խոստումնալից այս լուսանկարիչն ասում է, որ համակարգչային տարբեր ծրագրերի՝ Snapseed-ի, Photoshop-ի, FIlterstorm-ի, VSCO-ի և Afterlight-ի միջոցով վերամշակման է ենթարկում iPhone-ով նկարված լուսանկարները: Մոտ 3 տարի առաջ Սիմոն Բրամանտեն սկսեց Instagram-ում տեղադրել այդ լուսանկարները, իսկ այժմ նրա էջին ավելի քան 436.000 մարդ է հետևում: Անցյալ տարի Forbes-ը նրան դասեց Instagram-ի10 լավագույն լուսանկարիչների շարքին:





























