Lurer.com-ը գրում է.
«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում՝ թատրոնի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անց է կացվել ապրիլի 4-ին: Մրցույթի մասնակից 7 թեկնածուներից հարցազրույցի փուլ էին անցել երկուսը Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=136820
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



