Էլիսա Նարանխան ինքնուս նկարչուհի ու քանդակագործ է, ով բնակվում է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում: Նա ապշեցուցիչ քանդակներ ու կոլաժներ է ստեղծում մաշված խաղալիքներից, զարդերից, մետաղադրամներից, խաղաքարտերից, կոճակներից ու էլեկտրոնային սարքավորումների մասերից: Նա ասես երկորդ կյանք պարգևի հնամաշ իրերին, որոնք վաղուց մոռացության են մատնվել: Հարցազրույցներից մեկում Էլիսա Նարանխան ասել է.

Ամեն անգամ իմ ստեղծագործություններին նայելիս դրանցում կարելի է ինչ-որ նոր, զվարճալի ու թաքնված բան գտնել, որ նախկինում վրիպել է դիտողի աչքից:

Այս տաղանդավոր նկարչուհու ստեղծագործությունների հետևում մի ողջ պատմություն է թաքնված: Նրա քանդակներն աչքի են ընկնում խորհրդավորությամբ ու յուրօրինակությամբ: Հուսով ենք, որ դրանք Ձեզ դուր կգան: 

 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել