Աշխարհի ամենապաշտելի և ամենագեղեցիկ էակը մայրն է, որին բոլորս առանձնակի սրբությամբ ենք վերաբերվում: Նրա պատիվը բարձր պահելը սրբազան պարտք է: Եվ դա բնական է, որովհետև մայրն է կյանք պարգևողը: Նրանից ենք ստանում առաջին դաստիարակությունը, շրջապատի մասին նախնական տեղեկություններն ու գիտելիքները: Նա է բարության, արդարության, ճշմարտության առաջին զուլալ աղբյուրը, բացի այդ, սփոփանքի ափ է, համբերության ծով, սիրո օվկիանոս: Նրա սերն ու հոգատարությունն անշահախնդիր են և չեն պահանջում համարժեք վերաբերմունք: Այսպիսով՝ մայրը մարդու կյանքում անհամեմատելի բարձը դիրք ունի, սակայն բարձրաձայնենք հարցերի հարցը` ինչո՞ւ է պակասում մայրերի թիվը, ինչո՞ւ են հրաժարվում երեխա ունենալուց, հաճախ ինչո՞ւ են սահմանափակվում 1 երեխայով: Այս առումով կանանց հասցեին փոքր-ինչ կոպիտ խոսքն անգամ անբարոյականություն է, քանի որ կնոջ ամենամեծ առաքելությունը մայրանալն է: Եվ, ուրեմն, պատասխանները պետք է փնտրել այլ տեղ: Ինչ-որ կարևոր բան աչքաթող է արված: Եվ լավ կլինի, որ պատկան մարմինները մտածեն ծնելիության մակարդակը բարձրացնելու մասին:
Մաղթում եմ երջանկություն բոլոր մայրերին և մայրանալու ուղին ընտրածներին ամենասիրառատ տոնի` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Լուսավորեք աշխարհը ձեր անկեղծ սիրով: Թող ոչինչ ձեզ հետ չպահի մայրանալու առաքելությունն իրագործելուց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=609190699169261&set=np.28282545.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել