Totalfootball.com-ը գրում է.

14-ամյա լեհ Դավիդ Պավլաշիկը, ով Մադրիդի «Ռեալ»-ի և Կրիշտիանո Ռոնալդուի մեծ երկրպագու է, նախորդ տարի ամռանը, ընկնելով հեծանիվից, հայտնվել էր կոմայում: Բժիշկները երեխայի ծնողներին խորհուրդ տվեցին տղայի շուրջ ստեղծել սիրելի մթնոլորտ, այսինքն, նրան մշտապես տեղյակ պահել ֆուտբոլային իր կուռքի մասին: Հայտնում է ռուսական Sports.ru-ն:

Ամբողջ երեք ամիսների ընթացքում, ինչ տղան հիվանդանոցում էր, ականջակալների միջոցով նրան լուրեր էին հաղորդում Ռոնալդուի մասին, ինչպես նաև ապահովում էին նրա մասնակցությամբ հանդիպումների ռադիոհեռարձակումը:

Այսպես, 2013թ. նոյեմբերի 19-ին` 3 ամիս կոմայում գտնվելուց հետո, Դավիդը բացեց աչքերը հենց այն ժամանակ, երբ Ռոնալդուն գրավեց Շվեդիայի դարպասը Աշխարհի առաջնության որակավորման փուլի` Շվեդիա - Պորտուգալիա պատասխան խաղի ժամանակ:

Լեհական Fact թերթի` այս պատմության լուսաբանումից հետո, պորտուգալացի ֆուտբոլիստը միանգամից արձագանքեց և 14-ամյա տղային հրավիրեց «Սանտիագո Բեռնաբեու»` դիտելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումը:

Հանդիպումից հետո Ռոնալդուն հանդիպեց տղային, լուսանկարվեց, ինչպես նաև նրան նվիրեց այն մարզաշապիկը, որով խաղում էր դորտմունդցիների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել