Սիրելի կանայք և քույրեր, նախապես ընդունեք իմ շնորհավորանքները ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ունենալով բազմաթիվ հոգսեր՝ այդ ամենի հետ մեկտեղ դուք միշտ գեղեցիկ եք, առօրեական կյանքում բախվելով բազմաթիվ սոցիալական խնդիրների, դրա հետ մեկտեղ դուք երբեք չեք կորցնում ձեր կամքի ուժը. մայրական սերը թույլ է տալիս ձեզ հաղթահարել ամենադժվարին փորձությունը: Հատկապես ընտանիքում ձեր վաստակը մեծ է, կատարած աշխատանքը` անուրանալի: Այն բեռը, որն իր ուսերին է վերցրել հայ կինը, անգնահատելի է, չունի չափման ոչ մի միավոր: Դուք արժանի եք մեծարման տարվա բոլոր օրերին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, մաղթում սեր ու առողջություն, ընտանեկան ջերմություն ու կանացի հավերժ հմայք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



