SOS!!! Սա ամենամեծ սպառնալիքն է հայոց պետականությանը, ավելի վտանգավոր քան արցախյան նոր պատերազմ: Այս պահից մեր երկիրը գտնվում է արտակարգ իրավիճակում, եթե իհարկե մենք դեռ ի վիճակի ենք դա հասկանալ եւ եթե դեռ պահպանել ենք ինքնապաշտպանության բնազդը: Հայոց նոր ցեղասպանության արյունաչափը միացրած է...
«Ռուսաստանի Պետական դուման ապրիլի 4-ին ռուսերենին տիրապետող հայրենակիցների համար քաղաքացիության տրամադրման պարզեցման մասին օրենք է ընդունել, հաղորդում է «Ռիա նովոստին»: Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի համար ռուսերենի կրող ճանաչվելը կատարվելու է հարցազրույցի միջոցով, որն անցկացվելու է հատուկ հանձնաժողովի միջոցով` կազմված Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության կողմից:
Նոր հայեցակարգը հնարավորություն է տալիս պարզեցնել քաղաքացիություն ստանալու գործընթացը և կրճատել քաղաքացիության հայտերի դիտարկման ժամկետները այն անձանց համար, ովքեր տիրապետում են ռուսերենին, և որոնց ազգականները նախկինում բնակվել են Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ այն տարածքներում, որոնք կապված են եղել Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի հետ: Քաղաքացիության տրամադրման պայմանների մեջ են մտնում մշտական բնակության հաստատումը Ռուսաստանի Դաշնության տարածքում և նախկին քաղաքացիությունից հրաժարվելը: Օրենքը կտարածվի նաև Ղրիմի վրա:
Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Եկատերինա Եգորովան ընդգծել է, որ հանձնաժողովը գնահատելու է ոչ թե տվյալ մարդու գրագիտությունը, այլ ռուսերենին տիրապետելու չափը և այն, թե արդյոք անձը ռուսերենն օգտագործում է ամենօրյա կյանքում: Փաստաթղթում նշվում է, որ մարդկանց տվյալ կատեգորիան Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դեպքում պետք է հրաժարվի օտարերկրյա քաղաքացիությունից:
Օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում Ռուսաստանի տարածքում բնակվող օտարերկրացիները իրավունք են ստանում ձեռք բերել ՌԴ անձնագրեր պարզեցված կարգով` առանց այնպիսի պայմանների ապահովման, ինչպիսիք են հինգ տարի շարունակ Ռուսաստանում կացության կարգավիճակով ապրելը և որոշակի մակարդակի ռուսերենի իմացությունը:
Հայտերի ուսումնասիրության և պատասխանի տրման ժամկետը վեց ամսից կրճատվել է երեքի...»
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/737536176279939?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել