ArmnewsTV.am-ը գրում է.
Աղբատա՞ր, թե՞ ջրատար: Ոչ առաջին, ոչ երկրորդ հայացքից գուշակել, որ Աշտարակի մայր ջրանցքն է, հնարավոր չէ: Կենցաղային աղբ, կոյաջուր, շինարարական թափոն` ամեն ինչ կա, բացի ջրից: 56 կիլոմետր երկայնքով ջրագծից աղբանոցի է վերածվել Երևանով անցնող 12-կիլոմետրանոց հատվածը: Տարածվող գարշահոտությունը լավագույն օդորակիչներով ցրել հնարավոր չէ: Իսկ ջրատարի հարևանությամբ ապրում են մի քանի հազար բնակիչներ: Ում հարցնում ես, ով է թափում` ոչ տեսել են, ոչ լսել: Իսկ աղբն ու գարշահոտությունն ավելանում են:
Տեղի բնակիչները ասում են, որ աղբը թափում են աղբատար ավտոմեքենայում, որը գալիս է շաբաթը մեկ անգամ: Սակայն դա արդարացում չէ` անկեղծացավ բնակիչներից մեկն ու խոստովանեց, որ հենց բնակիչներն են թափում:
Ջրանցքի մաքրման աշխատանքները կատարվում են տարին 2 անգամ` ոռոգման շրջանին ընդառաջ: Միայն Էրեբունիի հատվածում բուլդոզերներն ու տրակտորները 3 օր աշխատում են: 150 բեռնատար աղբը հավաքել ու տեղափոխել է, սակայն գործի վերջը չի երևում: Նույնիսկ ամենագնաց ու ամենատար բուլդոզերն էլ է խցանվում աղբի մեջ:
Տարին 2 ամիս մաքրում են` տարին 12 ամիս ջրագիծը աղբատար է, նույնիսկ մեկ ամիս ջուրը պարզ չի մնում: Այս ջրագիծը հասնում է մինչև Վեդի քաղաք: Ջրով է ապահովում 7-8 հազար հեկտար ցանքատարածություն: Այս ջրով ոռոգվում են պտղատու այգիները: Իսկ բնակիչները արդարանում են` բոլորն են աղբը թափում ջրանցքի մեջ, իրենք էլ` բոլորի պես:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



