1in.am-ը գրում է.
Դուվր քաղաքի բնակչուհի 16-ամյա Էլլա Բիրչենոտը համացանցի աստղ է դարձել՝ շնորհիվ iPhone 5-ը փրկելու իր ջանքերի, որը հայտնվել էր անձրևաջրերի կոյուղատարի մեջ: Աղջիկը հեռախոսը դուրս բերելու այլ ելք չէր գտել քան հորի մեջ մտնելը:
Շուտով հեռախոսի փրկիչը անձամբ է օգնության կարիք ունեցել, քանի որ չի կարողացել ինքնուրույն դուրս գալ թակարդից, որը նրա համար նեղ է եղել, գրում է korrespondent.net-ը:
Աղջկան դիտահորից դուրս բերելու համար անցորդները կանչել էին հրշեջների:
Նրա փրկարարական օպերացիան 5 րոպեից ավելի չի տևել, սակայն փրկարարներին չի հաջողվել հասկանալ, թե ինչպես կարող էր աղջիկը բարձրացնել կափարիչը ու հայտնվել կոյուղատարում:
Աղջկա հեռախոսը, սակայն, փրկել չի հաջողվել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_263134.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



