4 տարի շարունակ Սան Դիեգոյի բնակիչ Անջելա Բոնսերը իր կրտսեր դուստր Հեյլիի համար Դիսնեյի հերոսուհիների զգեստներից է կարում: Այսպիսի զգեստներ կարելի է տեսնել Մոխրոտիկի, Արիելի, Մերի Փոփինսի և դիսնեյան մյուս հայտնի հերոսուհիների հագին: Այս զգեստներն ամբողջովին ձեռքի աշխատանք են: Անջելան յուրաքանչյուր մոդելից միայն մեկ հատ է ստեղծում: Նա ասում է.
- Ես հիշում եմ, երբ առաջին անգամ հեքիաթային զգեստներով մտանք զբոսայգի, բոլոր մարդիկ ապշեցին՝ մեզ տեսնելով: Անցորդներից ոչ ոք նախկինում զբոսայգով շրջելիս չէր տեսել Մերի Փոփինսի պես զգեստավորված փոքրիկ գեղեցկուհու: Դրա համար էլ նրանք պարզապես շշմել էին: Իմ դուստրը շատ էր ուրախացել՝ տեսնելով, թե որքան մեծ զարմանքով ու հիացմունքով էին նրան ընդունում բոլորովին անծանոթ մարդիկ:
Անջելայի մտքով էլ չէր անցնում, որ իր կրեատիվությունը կարող էր այդպիսի ազդեցություն գործել այլ մարդկանց վրա: Նա չէր ակնկալում, որ մարդիկ այդքան բուռն կարձագանքեին իր կարած զգեստներին և այն լուսանկարներին, որոնցում իր դուստրը պատկերված էր այդ հեքիաթային զգեստներով: Հարցազրույցներից մեկում Անջելան նշել է.
Ես կարծում էի, որ միայն ես ու իմ ընտանիքի անդամները կուրախանայինք՝ աղջկաս դիսնեյան հերոսուհիների կերպարանքով տեսնելով:
Այնուամենայնիվ, շատերը հիացան դիսնեյան զգեստների այս շարքով: Այն էլ ավելի հայտնի դարձավ, երբ լուսանկարները հայտնվեցին համացանցում: Հեքիաթային մթնոլորտն ամբողջական դարձնելու համար Անջելան ոչ միայն իր աղջկան, այլև մի քանի այլ մարդկանց էլ է զգեստավորել հեքիաթային հերոսների հանդերձանքով: Դե ինչ, բարի գալուստ դիսնեյան հեքիաթ:















