1in.am-ը գրում է.

Մալայզիայի իշխանություններն արգելել են հոլիվուդյան «Նոյ» ֆիլմի վարձույթը՝ հայտնում է France-Presse գործակալությունը:

Իշխանությունների կարծիքով՝ ֆիլմը ոչ կրոնական է և խախտում է մարգարեների պատկերման դեմ իսլամի օրենքները:

Մուսուլմանները կազմում են Մալայզիայի 30 մլն բնակչության 60 տոկոսը, մինչդեռ քրիստոնյաները՝ մոտ 9 տոկոս:

Ավելի վաղ ֆիլմն արգելվել էր Ինդոնեզիայում, Եգիպտոսում և ԱՄԷ-ում:

Իսկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերջերս ընդունել էր ֆիլմում գլխավոր դերով հանդես եկած Ռասել Քրոուին և իր օրհնությունը տվել ֆիլմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել