Այնուամենայնիվ, առ այսօր ոչ ոք, կրկնում եմ` ոչ ոք Վահան Թեքեյանի «Կանձրեւէ տղաս» եւ մյուս հրաշալի բանաստեղծությունները այնպես շեղ ու շիլ չի մեկնաբանել, ինչպես դա արել է Վիոլետ Գրիգորյանը, «ի պատկերի հիւրում»: Իսկապես, մարդ պետք է նրա նման տգետ ու շեղված լինի Թեքեյանի այդ գլուխգործոցի մեջ միասեռականության նշույլ գտնելու համար: Ասում է ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ: Տես` այստեղ
Հարգելի Կոմիտաս վարդապետ Հովնանյան:
Այս, բառիս բուն իմաստով գրողուհին, ինչպես նաև բոլորին արդեն զզվեցրած սրա ընկեր- ընկերուհիներն էլ, այսօրվա «արևմտյան քաղաքակրթություն» անվանված, սակայն մեր իմացած, մեզ իսկապես շատ հարազատ, ճշմարիտ արևմտյան մշակութային արժեքների հետ որևէ կապ չունեցող և իրականում նրա` այդ մշակույթի, նմանակեղծիքն ու հակոտնյան հանդիսացող, «արժեքային համակարգի»գաղափարաբանական հարթություններում ձևավորված, հետմոդեռնիստական հասարակությունում իրենց համար պարարտ հող գտած և մեզանում առկա գավառականության ջրերով լիարժեք ջրված ու «զարգացում» ապրած հոգևոր խեղվածության մարմնավոր ձևակերպումն ու արտահայտությունն են հանդիսանում:
Երբ մարդու մոտ, տղամարդ լինի դա, թե կին, կարևորություն չունի, Հոգևոր որևէ լիցքի բացակայության պարագայում, ուղեղն ու մեկ այլ օրգան, տեղերով փոխվում են, մարդը սկսում է ապրել այդ օրգանի տրամաբանությամբ և թելադրանքով, իսկ ուղեղը դառնում է նրա կամակատարը: Օրինակ` եթե այդ օրգանը ստամոքսն է, մարդը դառնում է որկրամոլ և նրա համար կյանքի գլխավոր արժեք է հանդիսանում ճարպերով, ածխաջրերով ու զարմանազան վիտամիններով հարուստ կերակուրը, միակ նպատակ է դառնում անընդհատ լափելը, ամեն բան դիտվում է միայն այդ “արժեքային համակարգի” տեսանկյունից, և ի վերջո մարդը վեր է ածվում մարդ- ստամոքսի: Էլ ավելի ծանր է վիճակը, երբ մարդու ուղեղն ու նրա կողմից սեռական նպատակներով օգտագործվող որևէ օրգան են տեղերով փոխվում, երբ այդ մարդու, չգիտեմ էլ, մարդ հասկացողությունն այս պարագայում օգտագործելը տեղին է, թե ոչ, գործունեութունը, նիստ ու կացը, վարքն ու բարքը, կյանքն ի վերջո, կառավարվում է բոլորովին այլ նպատակների համար նախատեսված օրգանի կողմից և այդ օրգանին ստորադասված ուղեղն ամեն բան սկսում է դիտարկել նրա` այդ օրգանի, իմպերատիվ ցանկությունների իրականացման տեսանկյունից միայն: Խեղճը սկսում է բանաստեղծություններ հորինել իր կառավարչի մասին, օդաներ ձոնել նրան, աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր երևույթ, մարդկանց ցանկացած գործունեություն, արտասանած յուրաքանչյուր միտք, ամեն, ամեն բան մարդկանց սեռային հարաբերությունների, կողմնորոշումների կամ գյուղատնտեսական նշանակության կենդանիների հետ հարաբերվելու իր կառավարչի բաղձանքների տեսանկյունից է մեկնաբանում և այլն, և այլն: Այսպիսի պաթոլոգիաների հետազոտման մեծ վարպետ Զիգմունդ Ֆրեյդն անգամ կդժվարանար ճիշտ ախտորոշել և պատշաճ ամբուլատոր դեղորայքային, կամ այլ` հոգեբանա- հոգեբուժական ստացիոնար բժշկում նշանակել այս արարածին:
Եվ երկու խոսք Ձեզ, եթե թույլ կտաք, Հարգելի վարդապետ: Չէ որ ասված է, «Մի տվեք սրբությունը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն» /Մատթ. 7:6/: Մի հանդիպեք դրանց հետ, հարգելիս, չէ որ իրենք Ձեր դուռը չեն բախել, Ձեզանից Բան չեն խնդրել, դրանք Բան չեն փնտրում վերջապես….
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/artashes.papazyan/posts/494925303867471
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել