Իրան Մենչ կոչող Արմեն Պետրոսյանը լրիվ իրան տվել անցել ա: Հասկացանք, որ էս տղեն մեզ էշի տեղ ա դրել, բա իրան ո՞ւմ տեղն ա դրել: Նման դեգրադացված հումորիստներին ինչի՞ եք էկրան տալիս: Դուրս շպռտեք, թող գնան ու ուրիշ տեղերում մարդկանց խաբեն, փող առնեն:

Էս խելոքը հերիք չի հայկական հումորի հերը մենակով անիծեց, հիմա էլ դրել նոր հաղորդում ա նկարում: Անունը՝ «Արի պայմանավորվենք»: Շինծուության գագաթնակետն ա: Լավ, մարդ ինչքան կարա դիշովիացած լինի ու իրա մասին КВН-ից մնացած հիշողություններն էդքան պղծի: Մարդկանց խաբում ա ու ասում, որ իբր թե հաղորդումն իրական ա ու իրական մարդիկ են մեջը, ովքեր փորձում են իրանց մտերիմների վրա փող աշխատեն, հարստանան: Ասում ա, եթե հանկարծ զգացի, որ պայմանավորվել եք իրար հետ, ապա կզրկվեք մրցանակից, որն իրականում մի քոսոտ հովանավորի քոսոտ նվեր ա:

Բայց էլ ի՞նչ պայմանավորվեն, եթե հաղրոդման գործող բոլոր անձինք դերասաններ են: Լսո՞ւմ եք ժողովուրդ, բոլորը դերասաններ են: Մենչն էլ մեզ անկապ դերասաններով վատ թատրոն ա մատուցում ու մատերի վրա պարացնում:

Էս հաղորդման մեջ Հռիփսիմեն, ով ի դեպ մոդել ա և դերասանուհի, ասում ա, որ ծանոթացել ա մի տղայի հետ ֆեյսբուքով ու իբր էս տղեն բանից բեխաբար գալիս ա հանդիպման ու Հռիփսիմեն որոշում ա սրա նեռվերի հաշվին փող աշխատի: Իբր թե սա նրանց առաջին հանդիպումնա:

Բայց ով զարմանք, էս տղան դու մի ասա դերասան ա: Էն էլ ինչ դերասան: Հեռու մի գնացեք: Մենչը ալարել ա նոր մարդ գտնի ու բերել ա էստեղ խաղալու նույն դերսանին, ով նախորդ հաղորդումներից մեկում օգնում էր դերասան Աշոտ Մաթևոսյանի վրա շոլուխ անել: Դիտեք 16-րդ րոպեից: Ամոթ:

Բա զրույցները, զրույցները: Հլա սրանց սցենար գրողի խելքին աշեցեք: Սրա վրա էլ ես խնայել Մենչ: Տղան ու աղջիկը իրար հետ երեք ամիս  չատ են արել ու գալիս են հանդիպման, տղան հարցնում ա՝ Կպատմե՞ս ինչով ես զբաղվում: Որտե՞ղ ես սենց բան տեսել Մենչ, որտե՞՞՞ղ:

Մի երկու բան էլ պատմեմ տղայի մասին: Էս տղայի անունը Վանո ա: Աշոտին ծաղրելու դեպքից հետո հետը ֆեյսբուքով ընկերացա: Ինքը արդեն մի քանի տարի ա ընկերուհի ունի, ում սիրում ա ու ամեն օր ֆեյսբուքում սեր ա խոստովանում: Ի՞նչ էր անում Վանոն էդ օրը Հռիփսիմեի հետ, դավաճանո՞ւմ էր իր ընկերուհուն: Իսկ ի՞նչ կաներ տղան, ում բռնացրել էին ընկերուհուն դավաճանելու պահին: Ու այն էլ այդ պահը նկարել էին տեսախցիկով: Երևի կժպար ու կսկսեր պայքարել քոսոտ նվերի համար: Էս ա՞ տրամաբանությունդ Մենչ: Բա, որ Մենչը ձև ա անում, յանիմ եթերի ժամանակ հենց նոր ծանոթացավ Վանոյի հետ: Վանոն էլ ասում ա, հա ես քեզ TV-ից ճանաչում եմ: Էս էլ ձեզ ապացույց, որ իրար 2013-ից դեռ ճանաչում եք: Էս նկարն արվել ա 2013-ի նոյեմբերի 23-ին: Բռնվա՞ք: 

Այս մյուս հաղորդման հերոսը, ով իրեն շլանգի տեղ ա դնում, նույնպես դերասան ա Արմենիա TV-ից ու, իմիջիայլոց, խաղում ա նաև Մենչի Երե1-ում: Ձեզ էլ բան չունեմ ասելու, դուք ուղղակի ցածր կլաս եք ու վերջ:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել