1in.am-ը գրում է.
Հայտնի ռեփեր Տիմատին, ով վեջերս դուստր է ունեցել, Իվան Ուրգանտի շոուի եթերում պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը այդքան կարևոր իրադարձությունից հետո:
Տիմատին մի քանի շաբաթ առաջ սոցցանցերում պատմել էր դստեր ծնվելու մասին: Սակայն, միայն այժմ է բոլորին տեղեկացրել, թե ինչպես է օգնել իր սիրելիին՝ Ալյոնա Շիշկովային, ծննդաբերել և թե ինչպես է այդ ամենը ազդել նրա կյանքի վրա, գրում է storystar.ru-ն:
«Ես եմ ընդունել ծննդաբերությունը, կարելի է ասել ասիստենտի դեր եմ կատարել: Դա բոլորովին այլ մոլորակ է, այլ տիեզերք: Այժմ, հսկայական պատասխանատվություն: Ես անընդհատ մտածում եմ այն փոքրիկ մարդուկի մասին, ում պետք է մեծացնեմ և ում մասին պետք է հոգ տանեմ: Ես այդ հարցին մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում: Իհարկե, ամեն ինչ փոխվել է»,- ասել է ռեփերը:
Դրանից բացի, Տիմատին պատմել է, որ աղջիկը մի քիչ նրան է նման՝ նույն սև մազերն են: Ռեփերը խոստովանել է, որ նախկինում երազել է տղայի մասին, սակայն դստեր ծնունդը երջանկացրել է նրան: