Սաուդյան Արաբիայում աթեիստներին օրենքով հավասարեցրել են ահաբեկիչներին:
Տեռորիստներին ամենաշատ հովանավորող երկրներից մեկում, որտեղ խստորեն գործում են տեռորիստներին ամենահարազատ կրոնի՝ իսլամի իրավունքի՝ «Շարիաթի» օրենքները, հիմա էլ աթեիստներին անվանում են տեռորիստ:
Դա այն երկրում, որտեղ արգելված են նույնիսկ կինոթատրոններն ու թատրոնները, կանայք չունեն աշխատելու, մեքենա վարելու իրավունք:
Սա մի երկիր է, որտեղ առհասարակ չեն էլ լսել ընտրությունների մասին, ստեղծումից ի վեր երկրում իշխում է Սաուդների արքայատոհմը, նրանց պատվին էլ կոչվում է երկիրը: Երբեմն անց են կացվում միայն ձևական տեղական ընտրություններ, որոնցում կանանց արգելվում է քվեարկել: Իշխող պաշտոնների մեծ մասը պատկանում է սաուդներին, որոնց թիվը հասնում է 5000-6000:
Սաուդյան Արաբիայում լայն կիրառություն ունի մահապատիժը, ընդ որում այն իրականացվում է հենց քաղաքի կենտրոնում կամ տաճարներին կից, ԳԼԽԱՏՄԱՆ միջոցով: Այստեղ մահապատիժ է սահմանված ամուսնական դավաճանության և այլահավատության համար: Ցանկացած կրոն, բացի իսլամից համարվում է անօրինական:
Սաուդյան Արաբիան է համարվում «Ալ-Քաիսայի» ամենախոշոր հովանավորողը: Պաշտոնական կրոն է համարվում ամենածայրահեղական՝ «վահհաբիթական» մեկնաբանությամբ իսլամը, գործում է «կրոնական ոստիկանություն», որը խստորեն հետևում է իսլամի կանոնների պահպանությանը, որոնց խախտման համար հասնում է պատիժ՝ բանտարկության կամ գլխատման տեսքով:
Այս երկրում հնարավոր է պաշտոնապես ազատվել սպանության համար պատժից, վճարելով որոշակի գումար: Վերջերս գումարը ավելացվել է և կազմում է մոտ 106000 դոլար: Սա վերաբերում է տղամարդուն սպանելուն, իսկ կին սպանելու համար կարելի է խուսափել պատասխանատվությունից նույնիսկ առանց այդ գումարի:
Սաուդյան արաբիայում արգելված է կախարդությունը և մոգությունը, կա հատուկ ոստիկանությունը, որը զբաղվում է վհուկների որսով: «Վհուկության» համար նույնպես գլխատում են:
Սա միայն մի մասն է այս երկրի «հիասքանչ» օրենքների: Չէի՞ք լսել սրա մասին, չէ՞: Բայց ամեն օր ամերիկյան հեռուստաալիքները խոսում էին Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում և այլ երկրներում տիրող «դաժանությունների» մասին: Բայց լռում են Սաուդյան արաբիայի մասին: Լռում են, քանի որ Սաուդները հանդիսանում են ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկը, վերջերս էլ Բարաք Օբաման պաշտոնական այցով այցելեց այդ երկիր, ասում են՝ խնդրելու Սաուդյան արաբիայի թագավորին նավթի գինը իջեցնել՝ Ռուսաստանի տնտեսությանը հարվածելու համար: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն և Եվրոպան ակտիվորեն քննադատում են Սիրիային, այն Սիրիային, որտեղ երկար տարիներ խաղաղ և համերաշխ ապրում էին տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև հայեր, և աջակցում են «ընդդիմադիրներին», ովքեր կազմակերպում են հանրային մահապատիժներ, գրավված տարածքներում հաստատում «Շարիաթի» կանոնները, հարձակվում և թալանում խաղաղ բնակավայրերը: Ես չգիտեմ Բաշար ալ-Ասադը դիկտատոր է, թե ժողովրդի կողմից ընտրված նախագահ, քանի որ լավ ծանոթ չեմ այնտեղի իրավիճակին, բայց գիտեմ այնքանը, որ մինչև «դեմոկրատացումը» Սիրիայում խաղաղ և առանց խնդիրների ապրում էին մեծ թվով հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ, իսկ թե ինչպես են ընդդիմադիրները վարվում այլախոհների հետ, կարծում եմ բոլորդ գիտեք:
Ես ոչ ռուսամետ եմ, ոչ ամերիկամետ, ոչ էլ ամերիկաֆոբ եմ: Ուղղակի կուզեի, որ «դեմոկրատիա տարածելուց» առաջինը սկսեն իրենց դաշնակիցներից, ոչ թե խաղաղ սիրիացիներից:
Կից նյութը` այստեղ:



