Suzanne KhalatyanԴեռ երբեք չէի մտածել այս մասին ու պատկերացրել այսքան իրական: Կուզեի մի օր էն մարդկանց հետ, որոնց մասին կարծիքս այն է, որ նրանց կյանքը ու իրենք սխալմունք են եղել, իրենց հրաժարականներից հետո, երբ դառնան կաղող, կեղտոտ, տակը անող պապիկներ-տատիկներ, զրուցեմ-հարցնեմ՝ ի՞նչ էին ակնկալում տանել աշխարհից, որ երկրի զարգացումը կանգնեցնում էին, թալանն ու բյուջեի մսխումը հռչակում քաղաքականություն, դատավորների և իրավապահ մարմիններում կոռուպցիան ու հանցագործությունները որդեգրում որպես ուղղություն, թոշակառուներին սպանում սովից, երիտասարդներին ստիպում փախչել երկրից, տղամարդկանց ստիպում էնքան իջնել, որ գնան ուրիշ երկրներ ու իրենց անգրագիտությունն ու կեղտը տարածեն՝ կազմելով «զապաս» ընտանիք ու կոչվելով «խոպանչի» էստեղ խաբելով, թե գործատուն փող չի տալիս, ինչու չէին ձերբակալում և տեղավորում կալանատներ ու հարկադիր ՀԱՎԱՔԱՐԱՐԱԿԱՆ աշխատանքի մարմնավաճառներին, ինչու էին հանդուրժում, որ պաշտոնյան ոչ մի լեզու չգիտի, դժվարությամբ է կարդում ու խայտառակում է մեզ աշխարհում, ինչու էին պահում ԱՂԲԻ արժեք ունեցող լրատվամիջոցներ, որոնց տված նյութի 1%-ն արժեքավոր չի եղել: Ու կուզեի հարցնել, հիմա, որ մահճակալին գամված ստանում եք ձեր բաժինը, տանջվում ցավերից, սպազմերից, ձեր աչքին տեսիլքներ են գալիս, զառանցում եք, ԶՂՋՈՒՄ Ե՞Ք, թե ամեն ինչ ճիշտ էիք անում՝ ԴՈՒՔ, ձեզ հետ եմ, պարոնայք պաշտոնյայք ազգային ջոջեր, որ դարձրեցիք մեծապատիվ մուրացկանների «երկիր»: Չէ՞ որ վերջում ձեր տարածը ձեր իսկ վրայից եկող հոտն է լինելու, որ մտնլու է ձեր քթի և ուղեղի մեջ: Ուրիշ ոչնչի չեք արժանացել, ԴՈ՛ՒՔ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՔ ՈՒՆԵՑԵԼ, սրբություն, որով կարող էիք փրկել, կառուցել, մարդկանց օգնել, գիտություն զարգացնել, լավացնել, բուժել անգրագիտությունից, անբարոյականությունից, աղտից, չարից, օրինազանցությունից, անդաստիարակությունից: ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԷԻՔ ու կպատժվեք, որ չարեցիք: Բայց քանի որ դա չեք գիտակցում, ու չեք հավատում դրան, անում ենք, այն ինչ նշվեց ու դեռ անելու եք, դա էլ աշխարհի առեղծվածն է ՄԱՐԴՈՒ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել