Այս կադրերն արվել են Ինդոնեզիայի խոշորագույն կենդանաբանական այգիներից մեկում՝ Սուրաբայի կենդանաբանական այգում, որն այնքան վատ համբավ ունի, որ դրան նաև անվանում են «Մահվան գազանանոց»: Ընդամենը մեկ դոլարով այցելուները կարող են ակնդրել սովից ու հիվանդություններից հյուծված բազմաթիվ կենդանիների: Սա հիրավի զարհուրելի տեղ է, որտեղ կենդանիներին պահում են սարսափելի պայմաններում և այն իրոք արժանի է կոչվելու «Մահվան Գազանանոց»: Նյութի շարունակությունը նյարդերից թույլ մարդկանց համար խորհուրդ չի տրվում:

Վիճակագրության համաձայն, այս կենդանաբանական այգում ամսեկան կենդանի է մահանում՝ ոչ բնական պատճառներով:
Բոլոր կենդանիներն անընդհատ սոված են: Հատկապես՝ գիշատիչները:
Նրանցից շատերն այնքան հյուծված են, որ անգամ չեն կարողանում սնունդ ընդունել, երբ նրանց կերակրում են:
Նրանք պարզապես պառկած կամ նստած են իրենց վանդակների բետոնե հատակին ու սպասում են, թե երբ են սատկելու:
Քիլվոն անունով այս ընձուխտը մահացել է, իսկ դիահերձման արդյունքում նրա ստամոքսում 18 կիլոգրամ պլաստիկ է հայտնաբերվել:

Ինդոնեզիայի կառավարությունը հետաքրքրված չէ շրջակա միջավայրի ու կենդանիների պահպանության հարցով: Ինդոնեզիայի հպարտությունը հանդիսացող սաղարթախիտ ջունգլիները վաղուց արդեն մասնավորեցվել են փայտաարդյունահանող ընկերություններին:
Այս կենդանիներին առանց արցունքների նայելն անհնար է:
Սա ուղղակի դժողք է, այլ ոչ կենդանաբանական այգի, բայց այն շարուանկում է գործել:
Ասում են, թե «Մահվան գազանանոցի» տերերը տարեկան 5 միլլիարդ դոլար են վաստակում՝ կենդանիների ապօրինի առևտուրի հաշվին:
Իսկ այն կենդանիները, որոնք սատկում են, միայն հավելյալ եկամուտ են ապահովում՝ իրենց մորթիներով, օրգաններով և ոսկորներով: Չէ՞ որ այդ ամենը խիստ արժժևորվում է ասիական սև շուկաներում:



