Lragir.am-ը գրում է.

Ֆորմուլա -1 ավտոարշավի չեմպիոն Միխաել Շումախերը, ով ծանր գանգուղեղային վնասվածքից հետո արհեստական կոմայի մեջ է, գիտակցության գալու նշաններ է ցույց տալիս: Այս մասին հայտարարել է արշավորդի մենեջեր Սաբինա Կեմը, ում խոսքերը մեջ են բերում գերմանական լրատվամիջոցները:

Տեղեկացնենք, որ Շումախերը վնասվածքը ստացել է 2013 թվականի դեկտեմբերի 29-ին: Նա երկու վիրահատության է ենթարկվել Գրենոբլի հիվանդանոցում և 94 օր է՝ արհեստական կոմայի մեջ է: Բժիշկների կարծիքով, եթե Շումախերը ողջ մնա, ապա գլխուղեղի վնասվածքի հետևանքները կմնան մինչև կյանքի վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել