«Երբ ես խոսում եմ, բոլորը պետք  է ոտքի կանգնեն»Irates.am-ը գրում է.

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար)

-Գրիգորիչ, իսկ Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում «Գրիգոր»: 
-Ո՛չ:
-«Գրիգոր» հին հունարենում նշանակել է արթուն, հսկող, աստվածաշնչյան լեզվով` դետ, դիտող, «նայող», է՛լի, մի խոսքով:
-Ես կարծում եմ` ոչ թե իմ անունն է ինձ արժանիքներ հաղորդում, այլ հակառակը: ՈՒ թե հունարենից թարգմանած այն ինչ է նշանակում, ինձ համար առանձնապես էական չէ:
-Բա եղա՞վ, Գրիգորիչ, անունները, ինչպես ամուսնությունները, կնքվում են երկնքում. երբ երեխան ծնվում է` հրեշտակը նրա անունը տալիս է երկնքից: Լուրջ վերաբերվեք Ձեր արթուն լինելու հանգամանքին, թանկագին Գրիգորիչ:
-Չեմ վերաբերվում:
-Չե՛ք ուզում արթուն լինել:
-Ո՛չ: Որովհետև յուրաքանչյուր արթուն մարդ պետք է նաև քնելու հնարավորություն ունենա:
-Դեռ կհասցնեք, Գրիգորիչ: Եվ հետո, ուղիղ տասնհինգ տարի ՀՀԿ-ն քնում է իշխանական աթոռին:
-ՈՒղիղ տասնհինգ ու ևս մի քանի տասնհինգ տարի ՀՀԿ-ն կլինի իշխանություն ու ոչ թե կքնի, այլ կքնեցնի:
-Իսկ Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում «կուռքը» հունարենում, ես չգիտեմ, բայց կարծում եմ` հեչ լավ բան չէ:
-ՀՀԿ-ն կուռք չէ, ՀՀԿ-ն գաղափարախոսություն է:
-Կա՞ Հայաստանում գաղափարախոսություն:
-Իհարկե:
-Գրիգորիչ, գաղափարական շատ «կեղտոտ» հարց տամ, է՛լի, եթե թույլ կտաք: Պատրաստվեք. խորհրդարանի կուլիսներում խոսում են, որ հենց Գալուստը մի լավ բան է ասում ամբիոնից, «ղեկավարությունը», գիտեք` ով, փսորում է նրա ասած «գաղափարախոսությունը», ասենք, էն օրը, երբ Դուք մեջբերում արեցիք Թումանյանից, դահլիճը քարացած լսում էր, ԲՀԿ-ն «շանթահարված» դուրս էր թռչում դահլիճից, էֆեկտն անչափ խորն էր, մեկ էլ Արգամիչը Ձեզ հարցրեց՝ ինչո՞ւ սկզբից չասացիք, որ Թումանյանն է ասում, որ ԲՀԿ-ն դահլիճից դուրս չգար:
-Յուրաքանչյուրը գործում է իր լիազորությունների շրջանակում: Էֆեկտը ես եմ, ես եմ արժեքավորում իմ գործողությունները, ես ընդամենը կարողանում եմ բանախոսել յուրաքանչյուր հարցի շուրջ:
-Էդ մեկը` հաստատ. ԲՀԿ-ն իր կյանքում երբեք դահլիճից դուրս չէր եկել, դա նախադեպ էր, եթե չասենք` սիմվոլիկա էր հետագա զարգացումների համար: Տեսնում եք` նրանք, ովքեր վաղը դուրս են գալու մի հսկա մեծամասնության կառավարության դեմ, Ձեր երկու բառից իրե՛նք դուրս թռան ԱԺ դահլիճից:
-Այո, երբ ես խոսում եմ, բոլորը պետք է ոտքի կանգնեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել