55-ամյա լուսանկարիչ Ռոն Գայլը Ալյասկայի սառցե քարանձավի ներսում ապշեցուցիչ լուսանկարներ նկարելուց հետո քայլում է սառույցի վրայով: Այդ քարանձավը կարող էր փլուզվել ցանկացած պահի:
Նայելով կուրացուցիչ փիրուզագույն պատերով և հսկայական բացօթյա տարածությամբ այս քարանձավին՝ դժվար է պատկերացնել, որ այն գոյացել է 2012 թ.-ի սկզբներին: Չնայած արտաքին գրավչությանը՝ այս քարանձավը փլուզվելու վտանգի առաջ է կանգնած:
Ռոն Գայլի ընկերը ճանապարհային լուսարձակ է պահել` այս սքանչելի սառցե քարանձավը լուսավորելու համար:
Արկածախնդիր լուսանկարիչ Ռոն Գայլն արդեն ութ տարի է, ինչ հետազոտություններ է անցկացնում տարբեր տեղանքներում: Այդ տարիների ընթացքում նա բազմաթիվ քարանձավների փլուզման ու անհետացման ականատեսն է եղել: 3 կմ երկարությամբ սառած լճի վրայով քայլելուց հետո Ռոնն իր մի քանի ընկերների հետ իջավ ստորգետնյա խուցը և ճանապարհային լուսարձակ օգտագործեց՝ շրջակայքը լուսավորելու համար:
Որքան էլ որ զարմանալի թվա, քարայրը մոտ 122 մետր խորություն ունի: Քարանձավի հետևի մասում մի անցք կա, որը տանում է դեպի քարանձավի մակերես: Այն ստեղծվել է հալող ջրի հոսքից, որը հոսում է սառցադաշտի հատակն ի վար: Վառ գույները շլացնում են դիտողներին քարանձավի սառույցի շնորհիվ, որը զերծ է օդից: Այդ սառույցը կլանում է բոլոր գույները, բացի կապույտից: Մի խոսքով, քարանձավի լուսավորությունը շատ տպավորիչ է:
Գայլն ասել է. «Ինձ համար հրաշալի է գտնվել այս քարանձավների ներսում, սակայն դա միաժամանակ վտանգավոր է. այս քարանձավները ցանկացած պահի կարող են փլուզվել: Այնուամենայնիվ, քարանձավի գեղեցկությունն այնքան գայթակղիչ է, որ պարզապես չես կարող ներս չմտնել: Մի շարք քարանձավներ հալում ու անհետանում են, սակայն այս մեծ քարանձավը կանգուն է 2012 թ.-ի սկզբից: Ես հայտնաբերել ու ուսումնասիրել եմ 15 քարանձավ: Դրանցից մի քանիսը փոքր են, մյուսները՝ շատ մեծ: Այս մեկն ինձ ապշեցրեց իր երկարությամբ: Ես Հավայիի ընկերներիս հետ էի, երբ լուսանկարում էի քարանձավը: Նրանցից մեկը նախկինում անգամ ձյուն չէր տեսել, ուր մնաց սառցադաշտի տակ քայլեր: Դա շատ տպավորիչ փորձառություն էր նրա համար: Լուսանկարների կարմիր գույնը ստացվել է լուսարձակի շնորհիվ: Ես կարծում էի, որ այդ լուսավորությունը կօգնի սքանչելի լուսանկարներ ստանալ»:

Քարանձավի մուտքը





