Արդեն նյարդերս կատարում են իրենց բուն գործողությունները. նյարդայնանում են: Ախր ինչքա՞ն կարելի է, էլի... Մարդ ուզում է մի սերիալ դիտի, որ հանգստանա, վերջապես հետաքրքիր բան նայի ու հավատա, որ էս երկրում նորմալ կինոներ էլ են նկարում, վատերն էլ` դուրս մղվում, բայց ի՞նչ... Ի՞նչը` ինչ: «Դժվար ապրուստ»-ի սցենարիստը չեմ հասկանում` ինչ պլաններ ունի, ինչ է ուզում անել, ինչի է ուզում հասնել: Էդ ֆիլմն արդեն շատ անտրամաբանական ու աննորմալ է` անկեղծ ասած: Հոգնում է մարդն արդեն... Ինչքա՞ն կարելի է կինոյի սցենար փոխել: Մեկ` ամուսնանում են, մեկ` բաժանվում են, մեկ` նշանվում են, մեկ` ինչ իմանամ` ինչ են անում: Մարդու ներվերն էլ դիմադրելու սահման ունի...
Ախպոր պես անկապ մեկնաբանություններ չանեք, թե բողոքում ա, փնովում ա կամ թե ինչ: Ուղղակի ուզում եմ նորմալ բան նայել` ամենահեղինակավոր հեռուստատեսությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել