1in.am-ը գրում է.

Մոսկվայում ավարտվել է «ԿամԱզի» վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի հետաքննությունը, ում մասնակցությամբ Մոսկվայի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ, տուժել ավելի քան 40-ը: 

«Ավարտվել և դատախազություն է ուղարկվել Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի հետաքննությունը»,- RIA Novosti-ին հայտնել է ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչը:

Քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը պատշաճ կերպով չի սպասարկվել, ինչի հետևանքով արգելակներն աշխատել են ոչ արդյունավետ: Հարությունյանը, ինչպես կարծում է քննությունը, պետք է իմանար այդ մասին: 

Այժմ Հարությունյանին 7 տարվա ազատազրկում է սպառնում. Ռուսաստանում դա ավելի քան երկու զոհով ճանապարհատրանսպորտային պատահարի համար առավելագույն պատժաժամկետն է, եթե մեղավորը վթարի պահին սթափ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել