-Ինչպիսի՞ ն պետք է լինի կինը:
-Բոլոր իմաստունների խոսքերով կինն ավելի ուժեղ է, քան տղամարդը: Միշտ ասել են կինն այսպիսին է կամ այնպիսինը և հիմնականում մեղադրել են կանանց աշխարհի ստեղծման առաջին իսկ օրվանից: Բայց նաև նրանք ընդունում են, որ կինն ամենա-ամենան է: Առանց կանանց նրանք իրոք որ ոչինչ են: Եվ ամենալավ կինը պետք է լինի տղամարդկային:
-Բայց ասում են, տղամարդը կնոջը ներում է նույնիսկ դավաճանությունը, բայց ո՛չ տղամարկային լինելը:
-Դա ես չեմ ասել, մի իմաստուն մարդու գրառումներում եմ կարդացել: Համ էլ, տղամարդիկ բոլորն էլ դառնում են նույնը, երբ կանգնում են այն կնոջ առջև, որին երկրպագում են:
-Ինչպե՞ ս պետք է վարվի կինն իր ուզածին հասնելու համար:
- Մարդիկ շատ տարբեր են: Բոլորը նույն կերպ չեն կարող հասնել իրենց ուզածին: Մի կին փաղաքշանքով է հասնում, մյուսը` մայրաբար: Կան կանայք, ովքեր մանիպուլացիայի են ենթարկում տղամարդկանց: Կան, որ կյանքի փորձ ձեռք բերելով են դարձել այդպիսին, նաև որ ի ծնե այդպիսին են: Կան նաև այնպիսի ներդաշնակ կանայք, որ կարող են իրենց ներդաշնակությամբ հասնել իրենց ուզածին: Սակայն, մի բան է հաստատ է. եթե կինն ինչ-որ բան է ուզում ` անպայման հասնում է իր ուզածին, ուղիներն են տարբեր: Սակայն, ինչքան էլ խոսեմ կնոջ ուժեղության մասին միևնուն է, ես հայ կին եմ և մայրիկիցս տեսել եմ խոնարհություն, համեստությում, տատիկիցս` ավանդապաշտություն: Եվ ես ուրիշ կերպ չեմ կարող լինել:
-Կինն է խելացի, թե՞տղամարդը:
-Մի շատ լավ խոսք կա .«Տղամարդը գլուխն է, իսկ կինը` պարանոցը »: Կարող եմ ասել, որ ամուսինների հարաբերություններում տղամարդու ձեռք բերած ամենամեծ գանձը` լավ կինն է: Շատ ճիշտ է ասված, որ կինն է տղամարդուն արժեզրկում, կամ դարձնում անգնահատելի:
- Տղամարդը խանդում է, երբ սիրում է, իսկ կինը խանդում է, նույնիսկ եթե չի՞ սիրում:
-Մի լավ աֆորիզմ կա` խանդն ու սերը ծնվում են միասին, բայց միշտ չի, որ մահանում են միաժամանակ:
-Դուք կարող ե՞ք խանդել ձեր տղա ընկերներին:
-Ես բնույթով այդպիսին չեն: Փառք աստծո, այնպիսի ընկերներ ունեմ, որոնց հետ ընկերությունը 17 տարվա պատմություն ունի : Ունեմ ինձ շատ-շատ հարազատ մի ընկեր, որի հետ մեր ընկերական պատմությունը ընդամենը մեկ ու կես տարի է: Եվ հիմա նա իմ ամենամտերիմ ընկերն է: Նրա հետ կարող եմ քննարկել գրեթե ամեն ինչ: Թեև նա տարիքով մի փոքր ինձնից մեծ է, բայց այնպիսի նրբանկատորեն է խորհուրդներ տալիս, որ իմ մտքով երբեք չէր անցնի:
Եթե ուզում ես մի տղաարդու հետ հարաբերություններ ունենալ անպայման խորհրդակցիր մեկ այլ տղամարդու հետ: Տղամարդիկ ավելի լավ գիտեն թե ինչ է պետք իրենց: Կանայք ու տղամարդիկ բացառապես տարբեր են մտածում:
- Համաձայն ե՞ք, որ կինը պետք է հնազանդ լինի:
Ասում են, որ կինն ամբողջ կյանքը զոհում է, որպեսզի երջանկություն պարգևի իր մտերիմներին: Կնոջ բնույթն է այդպիսին: ԿԻնն ամբողջովին սիրտ է, նույնիսկ նրա գլուխն է սիրտ: Այսինքն անգամ ուղեղն է սրտով մտածում: Թեև կինը պարտավոր է իրատես լինել:
-Մենությունը կարո՞ղ է ցանկալի լինել:
- Մենությունը կարող է ցանկալի լինել միայն քո ունեցածը գնահատելու, ինքդ քեզ հասկանալու համար: Երբեմն մենությունը պարտադիր է: Դու պիտի մենակ մնաս քո ու Աստծո հետ: Հասկանաս որտեղից ես եկել, ուր ես հասել և ինչեր ես արել քո կյանքում: Արդյո՞ք քո խղճի առաջ մաքուր ես: Գուցե ապաշխարհելու բան ունես:
Շարունակությունն՝ այստեղ