Այս գլոբուսը ստեղծելու համար քանդակագործ և նկարիչ Էնդի Յոդերից երկու տարի պահանջվեց: Գլոբուսը լուցկու միլիոնավոր հատիկներից է բաղկացած: Էնդի Յոդերը հատ-հատ ներկել է դրանց գլխիկները, ապա փայտի համար նախատեսված սոսնձով դրանք սոսնձել նախապես պատրաստված շրջանակին: Նա այնպիսի հմտությամբ է շարել լուցկու հատիկները, որ դիտողների մտքով էլ չի անցնում, որ այն գույնզգույն լուցկու հատիկներից է ստեղծվել: Այս շնորհալի քանդակագործի տքնաջան աշխատանքի արդյունքում արվեստի իսկական գլուխգործոց է ստեղծվել:





Հ.Գ. Վերջին նկարն ուշադիր զննելով՝ կարելի է տեսնել, որ գլոբուսի վրա պատկերված Ամերիկայի արևելքում նշմարվում է «Սենդի» փոթորիկը: Նյու Յորքում բնակվող այս քանդակագործն իր մաշկի վրա է զգացել այդ փոթորկի սարսափելի հետևանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



