A1plus.am-ը գրում է.
Իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչներին չի բավարարում Քեսաբի դեպքերի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը. «Նմանատիպ գործընթացները ոչ միայն հայ ազգի, այլև մարդկության դեմ են։ Դեռ միջազգային արձագանքը այն մակարդակի չի եղել, որ մենք սպասում ենք»,- «Ա1+»-ին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը։
Քեսաբահայերին աջակցելու համար վերջին երկու օրերի ընթացքում հայաստանյան եւ սփյուռքից շուրջ 30 կազմակերպություններ դրամահավաք են սկսել։ Արդյունքները գոհացուցիչ են. «Այս պահի դրությամբ, երբ որ մենք թվերը ամփոփեցինք, ֆիքսվեց 6 մլն դրամը»։
Միջազգային հանրության պահվածը անհանգստացնում է ոչ միայն իշխող կուսակցության ներկայացուցիչներին, այլև քաղաքացիական նախաձեռնություններին։ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» նախաձեռնության անդամներն այսօր Ազատության հրապարակում էին՝ Save Kessab պաստառներով։
Ակտիվիստների հետ վիճաբանության մեջ մտավ անցորդներից մեկը։ Նրա կարծիքով ՝ #SaveKessab հեշթեգի միջոցով տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և ծառայում են Ռուսաստանի շահերին. «Ինչո՞ւ, որովհետև Քեսաբի ուղիղ կողքը ռուսական ռադիոլոկացիոն կենտրոնն է գտնվում, քանի որ վտանգ կար, որ այդ խմբերը կարող են ռադիոլոկացիոն կենտրոնը գրավել, դրա համար իրենք սկսեցին այդ լուրերը տարածել, իբր հայերին կոտորում են»,- ասաց քաղաքացի Բենյամին Հովակիմյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ