1in.am-ը գրում է.

Չինաստանում հետաքննիչները 3 տարեկան աղջկան մեղադրում են արվեստանոցը հրդեհելու մեջ, որի հետևանքով 12 մարդ է այրվել՝ հայտնում է Agence France-Presse-ը:

Գործակալության տեղեկությամբ՝ հետաքննությունը եզրակացրել է, որ աղջիկը շենքը հրդեհել է կրակայրիչով խաղալիս: Նրա հայրը՝ շենքի տերը, հանձնվել է տեղի իշխանություններին: Նա մեղադրվում է բնակելի շենքը որպես արվեստանոց օգտագործելու և հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար:

Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ մահացածների ընտանիքներին կտրվի դրամական փոխհատուցում: Գումարի ստույգ չափը չի նշվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել