Երբ տարիներ առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը զգաց, որ Միխայիլ Խոդորկովսկին, Բորիս Բերեզովսկին և այլոք հսկայական ֆինանսական կարողություններ են կուտակել և արդեն սկսում են խառնվել քաղաքականությանը, փորձել ինչ-որ բաներ թելադրել, պարտադրել, օգտագործելով նրանց կատարած անօրինական գործարքները, ֆինանսական զանազան խախտումները պատժեց նրանց: Երբ կողքից շատերը, այդ թվում նաև Արևմուտքից, սկսեցին մեղադրել նրան և դասեր տալ, նա բացարձակ հաշվի չառավ այդ վայրահաչությունները և հետագայում պատմությունն ապացուցեց, որ նա ճիշտ է: Այլապես հիմա Ռուսաստանը արժանացած կլիներ Ուկրաինայի ճակատագրին՝ թուլացած և մասնատված…
Հավանաբար նման մի բան էլ մեզանում է պետք իրականացնել, եթե արդեն ուշ չի… Բայց որ պետք է անել, դրա երկրորդ կարծիքը չկա…
Երբ մարդկանց փողն է շատանում, այն էլ ահռելի չափերի, նրանց ախորժակն էլ, ցանկություններն էլ մեծանում ու դառնում են վտանգավոր…Պուշկինի «Ոսկե ձկնիկի» պատմության նման սկսում են ձգտել ավելի բարձրին, ավելի մեծ հնարավորությունների:
Ինձ թվում է նման կարգավիճակում եղել են մարդիկ, որոնք դա հասկացել են բարոյական, ֆինանսական էական կորուստների գնով: Հասկացել են և հիմա հանգիստ զբաղվում են իրենց բիզնեսով՝ թքելով քաղաքական խաղերի, ինտրիգների ու մշտապես օգտագործվողի կարգավիճակում հայտնվելու վրա…
Գուցե ժամանա՞կն է, որ որոշ մարդիկ զգան դա...Առանց կորուստների, առանց թշնամիներ վաստակելու…



