Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, սա «նախագա ջանի» «ընդդիմադիր» կուսակցության, բարիկադներ խոստացող կուսակցության պատգամավորի և «ախպերության» ներկայացուցչի «հարց ու պատասխանն» է՝ երկրի Ազգային ժողովում:
Այս խեղկատակության ամենալավ մեկնաբանությունը՝ չմեկնաբանելն է, քանզի խոսքերն ավելորդ են: Կարծում եմ՝ վերնագիրը լավագույնս արտահայտում է հայ ժողովրդի խղճալի, ողբերգական վիճակը, որ իր ճակատագիրը տնօրինում են այս ցինիկները, որ միամիտ հայը սրանցից դեռ ինչ-որ բան է ակնկալում, պահանջում, բողոքում, պայքարում ...
Համենայն դեպս, ստորացված ու ստրկացված ժողովրդին բարիկադ խոստացողը, այս տխուր տեսարանին չէր մասնակցի, իրեն և իր բարիկադին սպասող ժողովրդին նման հիմար վիճակի չէր մատնի: Աշխարհն այս օրերին շատ է տեսնում բարիկադներ բարձրացնող ու վրան կանգնող տղամարդ առաջնորդներ և արժանի ժողովրդներ, սակայն ո՛չ այս կարգի քաղաքական դերասաններ ու ջուր ծեծողներ, ժանտախտի ժամին՝ «չլիկ դաստա» խաղացողներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել