Lurer.com-ը գրում է.
Հայտնի սուպերմոդել Միրանդա Քերը շոկի է ենթարկել իր երկրպագուներին անսպասելի հայտարարությամբ. Օռլանդո Բլումի նախկին կինը կցանկանար հարաբերություններ ունենալ կնոջ հետ: «Ես բարձր եմ գնահատում թե տղամարդկանց, և թե կանանց: Ես սիրում եմ կանացի մարմինը և հիանում եմ կանացի մարմնի բարեմասնություններով: Ինձ մեծ հաճույք է պատճառում կանացի մարմնի գծապատկերներ ստեղծելը, հատկապես` մեջքից: Ննջասենյակում ինձ միանշանակ տղամարդ է պետք: Բայց հիմա ես ցանկանում եմ փորձել կապի մեջ լինել նաև կնոջ հետ: Երբեք մի ասա «երբեք»»,-պատմել է 30-ամյա Քերը հայտնի GQ ամսագրին:
Միրանդան նաև նշել է, որ Օռլանդոյից բաժանվելուց հետո բոլորովին էլ չի նեղվում միայնությունից:










Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=136251&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել