Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։ 
- Էլի խմո՞ւմ եք, - մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։ 
- Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։ 
- Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Ես անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես ել ձեզ հետ միասին, - ասումն է Ավոն:

* * *
Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մամիկը, լսելով, որ Ավոն ինչ-որ տեղ Է գնացել, լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.
- Որդիս, լսել եմ Ավոն տեղ Է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք` լամպը Էսօր վառենք, որդիս դիրքերից տուն Է եկել։
Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել մամիկը, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին՝ ասում է.
- Մեկ դույլ սալյարկա տվեք մայրիկին։
-Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին գնացե՞լ ես...
* * *

Մի քանի զինվոր, քեֆները լավ Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում. 
- Քեֆներդ մարխո՞շ է, հա՞։ 
Ապա շրջվելով կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։ 
Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում)։
- Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե։
Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.
- Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։
Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին և պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգևատրի» մեկ ւոուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է.
- Պարգևատրելեն ետքը նորեն ձգե նկուղը։
Տղաները ծիծաղելով ստանում են «պարգևը» և իջնում նկուղ։

* * *

- Երբ մարտն ավարտվում էր մեր հաղթանակով,- պատմում է Թամարան,-
 Մոնթեն բարձր տրամադրությամբ անսպասելի մեկ էլ դիմում էր ինձ. «Կինը պետք է ամուսնանա, երեխաներ ծնի, օջախը վառ պահի, որ հայ տղամարդու թիկունքը ամուր լինի, թե չէ ի՞նչ գործ ունես պատերազմի հետ»։ Իսկ երբ օրհասական պահեր էին լինում, նորից դիմում էր ինձ. «Ապրես, Թամարա աքի, ազգի պաշտպանությունը կին-տղամարդ չի ճանաչում։ Թեկուզ մահակով` պետք է մեր երկիրը պահենք»։

* * *

Թալիշցի Սմբատը, որին Գուդուր էին ասում, կռվել էր Մոնթեի հրամանատարությանբ գործող ջոկատում: «Երբ թուրքերը անասուններն առաջ արած անցնում էին հարձակման, - պատմում էր Սմբատը, - Մոնթեն միշտ մեզ նախազգուշացնում էր. «Ասոնք մեր պապերու հոտերն ու նախիրներն են, թող գան անցնեն` չկրակեք: Մենք ասոնց գողցողներում պիտի պատժենք»:
Հրադադար:
- Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:
- Իսկ եթե իրենք կրակե՞ն, - հարցնում է մեկը:
- Մարերը լացացրեք, - լինում է պատասխանը:

* * *

Քելաբաջարի գրավումից հետո տղաները պարգևատրվում են 3000-ական ռուբլով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում: Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին»՝ ասում է.
- Լսած եմ, պետական փամփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել:
- Հրամանատար, Քելբաջարից այնքան փամփուշտ, զինամթերք ենք վերցրել. որ մի կրակոցն ի՞նչ է:
-Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փամփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք: 

* * *

1992թ. օգոստոս: Մարտունու շրջանի Հացի գյուղի պաշտպանական դիրքեր: Մոնթեն իր բարձր դիտակետից հսկում էր զինվորների անդորրը: Լուսահրթիռների փունջը բռնկվեց, թվաց ծվատեց երկինքը: Մարտը սկսվեց: Միանգամից: Մոնթեն վաշտի հրամանատարներին տվեց վերջին հանձնարարականները՝ ավելացնելով.
- Աքլորի պես են գալիս, չպետք է ներել:
Հազվադեպ էր պատահում, որ ասկյարները մարտը շարունակեին գիշերով: Բայց այդ օրը նրանք չդադարեցրին գրոհը անգամ մութն ընկելուց հետո: Լուսաբացից առաջ մեծ զոհեր տալով թշնամին նահանջեց: Արևոտ ամպերը շողացին Հացի գյուղի, շրջակա սարերի, դիրքերի վրա: Լուռ էր շուրջբոլորը, լռել էր գյուղը: Մոնթեն իջել էր դիրքերից, ու էլ չեր լսվում նրա ձայնը: Սենյակում գրիչը ձեռքին նա քարացել էր` սեղանին հինգ հերոս-նահատակների մահաթերթիկներն էին...

* * *

Մոնթեն զանգահարում է Սերժ Սարգսյանին ու գանգատվում զինվորներից. 
-Էս իշերուն կըսեմ գնացեք պոստեր, չեն էրթա:
Սերժը զարմանում է.
-Ինչպե՞ս, պոստերը դատա՞րկ են, և ազերիները չեն հարձակվում:
-Անոնք մեզմեն էշ են,-լինում է պատասխանը:

* * *
Հրադադար:
- Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:
- Իսկ եթե իրենք կրակե՞ն, - հարցնում է մեկը:
- Մարերը լացացրեք, - լինում է պատասխանը:

***

Մի օր, երբ Մոնթեն քայլելիս է լինում Բեյրութի մարոնիտական մի թաղամասով, «Փաղանգավոր» զինյալները նրան բռնում են ու տանում «Քաթայիրների ռազմական խորհրդի» կենտրոնատեղի՝ ծովափին գտնվող մի լքված շրջան, որ կոչվում էր Քարանթինա: Մոնթեին ձերբակալողները նրան հրում են մի խուց, որը մի պատուհան ուներ միայն առաստաղին: «Փաղանգավորներից» մեկը նրան մեղադրում է ամերիկյան անձնագրով պաղեստինյան զինյալ լինելու մեջ, ապա ատրճանակը մոտեցնում է Մոնթեի գլխին ու քաշում ձգանը: Ատրճանակի մեջ, իհարկե, փամփուշտ չի լինում, պարզապես ստուգում էին Մոնթեի նյարդերը:
Հետո նրան տանում են անվտանգության մի սպայի մոտ, ով, երկար տնտղելով Մոնթեի անձնագիրը, հարցնում է, թե ինչ է նա կորցրել Լիբանանում: Մոնթեն ֆրանսերենով բացատրում է, որ ինքը եկել է ընկերներին տեսնելու, դպրոցում դասավանդելու եւ իրեն հետաքրքրող հնագիտական թեմայով հետազոտություն անելու: Սպան, կարծելով, թե թույլ տեղ է գտել, լայն ժպտում է, հարմար տեղավորվում աթոռին ու ասում.
- Դե որ այդպես է, մի բան պատմիր հնագիտության մասին:
Մոնթեն շատ հանգիստ ամբողջ մի դասախոսություն է սկսում պարսկա-մարական հնագիտության մասին:
Երկար լսելուց հետո ապշած «Փաղանգավորը» Մոնթեին է վերադարձնում նրա անձնագիրն ու ազատ արձակում:

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել