Այն, որ այս կառավարությունը և նրա անդամները ի վիճակի չեն հասկանալ Սահմանադրությունը և ՍԴ-ի որոշումները, մենք արդեն գիտենք:
Դրա մասին են վկայում նաև նրանց կամայական մեկնաբանությունները այսօրվա ՀԱՂԹԱԿԱՆ ու ՎԵՐՋՆԱԿԱՆ որոշման:
Որոշումը շատ հստակ է, «ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», «հոդվածները հակասահմանադրական են ու ԱՆՎԱՎԵՐ», իսկ հակասող ճանաչված իրավանորմերի «ուժը կորցնելու ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ սահմանվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ը»:
Չհասկացողների համար նշել եմ վերջնաժամկետ բառը, որը տարբեր է սկզբնաժամկետ բառից: Մինչև սեպտեմբերի 30-ը էն 50 օրենքները ու 80 նորմատիվ ակտերը պետք ա փոխվեն:
Պարզ է, որ դա կանի այլ կառավարությունը, քանի որ սրանք անգամ չեն էլ հասկանում այսօրվա ՍԴ որոշումը:
Մի տրվեք պանիկայի և մի ընկեք Բ26-ի լարած թակարդը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthurghazaryan73/posts/675440265835132?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել