20-ամյա Քենդիս Սեդիգանը վերջերս հարցազրույց տվեց իր շան՝ Չեմպի մասին: Ողջ ինտերնետը հեղեղվել էր Չեմպի լուսանկարներով: Այս ֆոտոգենիկ շունը, որն արդեն 11 տարեկան է, չի դադարում ապշեցնել մարդկանց: Իր տիրոջ կազմակերպած ֆոտոսեսիաների ժամանակ Չեմպն իրեն պրոֆեսիոնալ մոդելի պես է պահում: Այս շունը միշտ շողում է երջանկությունից: Չեմպը վերջերս բոլորին զարմացրեց ճուտիկների հանդեպ ցուցաբերած իր հոգատարությամբ: Սեդիգանը ինտերնետում տեղադրել է լուսանկարներ, որոնցում Չեմպը պատկերված է ճուտիկների հետ գրկախառնված վիճակում: Սեդիգանի շունն այնպես է խնամում ճուտիկներին՝ ասես նրանք իր ձագերը լինեն: Սեդիգանը պատահաբար է ձեռք բերել այդ ճուտիկներին: Նա հանդիպել է մի մարդու, ում ձեռքին ճուտիկներով լի արկղ կար: Այդ մարդն ասել է, որ ճուտիկներին առավելագույնը մի օր կարող է պահել իր մոտ: Հարցազրույցներից մեկում Սեդիգանը նշել է. «Նա ինձ հարցրեց, թե արդյոք կա՞ն այնպիսի գործարաններ, որոնք կընդունեն այդ ճտերին, սակայն ես առաջարկեցի ինձ հետ վերցնել նրանց: Անծանոթն ուրախությամբ համաձայնեց: Ես գնեցի ճտերին պահելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները: Ես պատրաստվում եմ մի քանի նրանց պահել օր իմ տանը, ապա նվիրել տեղի ֆերմային»:
Շարունակելով պատմությունը՝ Սեդիգանը հավելեց, որ սկզբում չգիտեր, թե Չեմպն ինչպես կընդունի ճտերին: Հենց այդ պատճառով էլ նա միայն մի ճուտիկ է վերցրել իր ձեռքը և սկսել է շան ներկայությամբ գուրգուրել նրան՝ պարզելու համար, թե շունն ինչպես կարձագանքի դրան: Չեմպը մեծ հետաքրքրությամբ մոտեցել է և սկսել հոտոտել ճուտիկին: Հետագայում նրա մոտ են բերել մյուս ճտերին: Պարզվեց, որ Չեմպը բնավ էլ դեմ չէ նրանց ներկայությանը: Որոշ ժամանակ անց Չեմպն ու ճուտիկները մտերմացան, և Սեդիգանը որոշեց իր շանը լուսանկարել ճուտիկների հետ, նախքան ճուտիկներին մոտակա ֆերմային հանձնելը: Լուսանկարներից դատելով՝ Չեմպի համար դժվար կլինի բաժանվել իր նոր ընկերներից:













