Քեսաբի վերաբերյալ շատ կարծիքներ հնչեցին համացանցում... Ոչ մի քննարկման չեմ մասնակցել, քանզի մեծ մասը հուզական էին, կիսատ-պռատ ինֆորմացվածությամբ ու անպտուղ...
Այսօրվա միջոցառման ընթացքում (տե՛ս նախորդ գրառումս) սփյուռքի փոխնախարարը պատմեց իր և Քեսաբի հայ համայնքապետի հեռախոսազրույցը: Հիմա գրառում եմ կատարում, քանզի իրոք հավաստի աղբյուրներից վերցրած տեղեկատվություն ունեմ:
Այո, բարեբախտաբար հայերը զոհեր չունեն, սակայն դա չի նշանակում, որ մեր տեղահանված հայրենակիցներն աջակցության կարիք չունեն: Մեր երիտասարդները շատ կարճ ժամանակում համախմբվելով՝ 6 միլիոն դրամ հանգանակեցին... և գործընթացը դեռ շարունակվում է... Ապրեն բոլորը, հաճելի է նման փաստ արձանագրել, բայց մի ուրիշ հարցի եմ ուզում անդրադառնալ... Ժողովուրդ, շատերն առաջին անգամ իմացան Քեսաբի մասին, մինչ դեռ այդ գյուղաքաղաքում շուրջ 2000 տարի ապրում են հայեր, որոնք պատմության տարբեր փուլերում տեղահանվել են, ենթարկվել են թուրքական հալածանքների... Քեսաբը հայկականության մի փոքրիկ դրսևորում է բուն Հայաստանի սահմաններից դուրս... Եթե Աստծո կամոք այսօր զոհեր չեղան, դա չի նշանակում, որ թուրքերը մոռացել են Քեսաբի հայերի մասին...
Միշտ հիշեք` Քեսաբում փոքրիկ Հայաստան կա, որին դարերով ուզում են վերացնել, սակայն նա մինչ օրս պայքարում է...