Հայաստանի կառավարությունը նույնիսկ հայտարարաություն տարածելուց է փնթի ու ոչ պրոֆեսիոնալ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Դեռ չի չորացել Սահմանադրական դատարանի որոշման թանաքը, դեռ մի 2 ժամ էլ չէր անցել, երբ կառավարությունը հայտարարություն տարածեց, թե բա գիտեք, միևնույն է, առաջ ենք տանելու ժողովրդի բարեկեցությանն ուղղված այս արմատական բարեփոխումը: Հայտարարության պոպուլիստական մասը թողնենք: Առավել ուշագրավի մասին: Այդ երբ կառավարությունը հասցրեց իր կազմով` վարչապետ և նախարարներ, հավաքվել, նիստ գումարել ու նման անիմաստ հայտարարություն տարածել: Վստահ եմ՝ նման հավաք չի եղել, նույնիսկ ՍԴ որոշումը չեն ստացել և ուսումնասիրել, հետևաբար կառավարությունը առանց նիստ գումարելու հայտարարություն է տարածել:
Ի՞նչ է ստացվում: Ստացվում է` այդ հայտարարությունը թաքուն գրել ու տարածել է վարչապետը` հերթական անգամ ցույց տալով իր ոչ ադեկվատ վարքագիծը երկրի ու ժողովրդի խնդիրների և առհասարակ երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ: Իսկ զավեշտն էլ այնտեղ է, որ պարտադիրի նկատմամբ համաժողովրդական ընդվզումը վարչապետն ավելի է բորբոքում` «սպառնալով», թե, միևնույն է, «բարեփոխումն» իրականացնելու եմ:
Իսկ նման խայտառակ օրենքի հակասահմանադրական ճանաչվելուց հետո վարչապետը ճիշտ կաներ ոչ թե ափալ-թափալ հայտարարություն գրեր ու տարածեր, այլ հետևություններ աներ….. հրաժարականի տեսքով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=270944216416417&id=100005025218444
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել