Esem.am-ը գրում է.
Oվկիանոսից այն կողմ ապրող երգիչ Հարութ Բալյանn այս տարի բազում անակնկալներ է պատրաստում իր երկրպագուների համար: Այս մասին նա ասել է ESem.am-ի հետ զրույցում` խոսելով նաև անձնականի մասին:
- Հաճախ եք ներկայանում արտասահմանցի կատարողների հետ: Առաջիկայում զուգերգ սպասվո՞ւմ է: Եթե այո, ո՞ւմ հետ:
-Այո, հաճախ եմ ներկայացնում, որի վառ ապացույցն էլ իմ երկու դուետներն են: Արդեն պլանավորել եմ նոր դուետ արտասահմանցի մի երգչուհու հետ, սակայն անակնկալ է, թե ում հետ և ինչ երգ կլինի:
- Իսկ հայ հայտնիների հետ դուետներ կլինե՞ն:
- Ես շատ եմ գնահատում իմ հայ կոլեգաներին և առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման կլինի զուգերգեր:
- Հայաստան վերդառանալու և այստեղ մշտական բնակություն հաստատելու պլաններ ունե՞ք:
- Ես արդեն 25 տարի է, ինչ բնակվում եմ ԱՄՆ-ում, որևէ մեկ այլ երկիր, այդ թվում` Հայաստան տեղափոխվելն ինձ համար դժվար կլինի: Ես Միացյալ Նահանգներում եմ կառուցել իմ կյանքը և կարիերան: Հայաստանի հետ իմ կապը շատ ամուր է. սիրում եմ իմ երկիրը, ժողովրդին, այդտեղ շատ հարզատներ, ընկերներ ունեմ: Ե՛վ գործնական նպատակներով, և՛ հայրենիքիս կարոտն առնելու նպատակով տարին 4 անգամ այցելում եմ Հայաստան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ