1in.am-ը գրում է.
Մալայզիական Boeing-ի անհետացման աղմկոտ պատմությունը արդեն ոգեշնչել է սցենարիստներին: Ավելի քան 50 սցենար է նախապատրաստվել սցենարիստների կողմից խորհրդավոր աղետի մոտիվներով: Ինչպես հայտնում է Hollywood Reporter-ը, ամերիկյան կինոարդյունաբերությունը ոգեշնչվել է ֆիլմի ստեղծման գաղափարով:
«Մենք արդեն այն ճանապարհին ենք, որ ստեղծենք ֆիլմ՝ հիմնված իրական իրադարձությունների վրա: Ավելի քան 50 մարդ է աշխատում 50 տարբեր նախագծերի վրա, որի համար հիմք է ծառայել խորհրդավոր անհետացումը»,- JC Spink կայքը մեջբերում է «Գիշերային չվերթ» թրիլերի պրոդյուսերի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_262396.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել