Օրենքի «ՊԱՐՏԱԴԻՐ» բաղադրիչը ՍԴ-ն ճանաչեց անվավեր և Սահմանադրությանը հակասող, քանի որ սահմանափակվում է անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող դրամական միջոցներն ազատ տնօրինելու իրավունքը:
Սա պայքարող երիտասարդների հաղթանակն է, քաղաքացիական շարժման հաղթանակն է, «Դեմ եմ»-ի հաղթանակը, որն արեց առավելագույնը` հիմնահարցը չքաղաքանացնելու ուղղությամբ: Թեպետ քաղաքական ուժերն էլ կարող են իրենց համար օդ ու ջրի պես անհրաժեշտ դիվիդենտները քաղել, ոչ իշխանականները, թե խնդիրը մենք ենք ներկայացրել ՍԴ-ում, իշխանությունն էլ, թե մի երկրի ղեկին ենք, որտեղ դեռևս գործում են ժողովրդավարական արժեքները: Եվ ոչ պակաս կարևոր փաստ` ՍԴ-ի որոշումը ինչ-որ չափով կոտրեց արդարադատության համակարգի շուրջ ձևավորված կարծրատիպերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/606714242750240?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել