1in.am-ը գրում է.

Հյուսիսատլանտյան դաշինքն Ուկրաինա զենք չի մատակարարի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ դաշինքի 28 անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման առաջին օրվա և ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստի արդյունքներով: Այս մասին գրում է Interfax-ը:

«Որպես կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ն սեփական զենք չունի: Զինամթերքը գտնվում է դաշինքի անդամ երկրներում»,- ասել է Ռասմուսենը:

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն շահագրգռված է ուկրաինական ուժեղ բանակի ստեղծման մեջ, իսկ դաշինքը պատրաստ է Կիևի հետ համագործակցել ռազմական ոլորտում, քանի որ կարծում է՝ այն պետք է ունենա մարտունակ բանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել