Տվյալ հոդվածի ճիշտ վերնագիրն է «ԵՐԲ ԳՐԱՆՏԱՍՆՎՈՂ ՄԱՄԼՈ ՄԻՋՈՑԻ ԼՐԱԳՐՈՂՆ «ԱՐԱՐՈՒՄ Է» ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐՇՈՒՏԿԱ–ՍՐՃԱՐԱՆԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ»… Հարգելիներս, ե՞րբ եք սկսելու էրկու ստրոչկայի համար էրկու կոպեկ աշխատալու համար գրադարաններ այցելելու… 
1. «ՍՊԱՆՎԱԾՆԵՐ ՉԿԱՆ» Պարզվում է՝ Քեսաբում սպանվածներ չկան, ու քանի որ չկան, բոլորս հանգիստ պետք է գնանք տուն (տվյալ մամլո միջոցի տունը Եվրոզոնտիկի տակից դուրս չի գալիս)… Քեսաբն իբր մեր կռիվը չէ, ու ընդհանրապես Միջին Արևելքում վերջին 4 տարում հայերի գլխին եկածն ուշադրության արժանի չէ տվյալ մամլո միջոցի կողմից… Եթե այս գրող երիտասարդին (գուշակեք նրա կուսակցական պատկանելությունը ու «քաղաքացիական ակտիվության» ուղին) հարցնենք, թե Սիրիայի այս միանգամայն ապօրինի պատերազմում քանի հայ է զոհվել ու թե որոնք են այդ հայերի անունները, ապա կբախվենք «ձայն բարբառոյ հանապատի»… Իսկ եթե հարցնենք հայուրաց Ուկրաինայի սուտի մայդանում քանի հայ է զոհվել, ինչ են նրանց անունները, ու դեռ ովքեր են մայդանում կանգնած ու Հայաստան ներկայացնում, անգիր կասի…

2. «ԸՆԴԱՄԵՆԸ ՏԵՂԱՀԱՆՈՒՄ Է»… արդեն քանիերորդ լիբերալ-ազատական, եբրոտենչ մամլո միջոցն եմ կարդում, ուր Քեսաբի տեղահանումը նկարագրված է որպես նորմալ պատերազմական պայմաններում կատարվող իրավիճակ, դե 600 ընտանիք են էլի, հավաքվել-գնացել են ապահով տեղ, հարկ չէ, որ փախեփախ է եղել, որ մարդիկ ինչպես որ կային, այնպես էլ տները, ունեցվածք ու ծերեր թողել փախել են… Չգիտեմ, թե երբ Ադրբեջանից հայ փախստականներ էին ժամանում Երևան, այս երիտասարդը բարուրից դեռ դուրս եկել էր, թե ոչ, համենայն դեպս երևի սա այն դեպքերից է, երբ մինչև աչքով չտեսնի, չի հասկանա…

3. «ԱՂԴԱՄՆ ՈՒ ՔԵՍԱԲԸ ՄԵԿ ԵՆ» Համեմատում է Աղդամի թուրքերի հետ… ջանիկս, էս ի՞նչ վիշի կատեգորիայի անգրագիտություն է, հասկանո՞ւմ ես, որ Ֆեյսբուքի պատին տեղ չի մնա, եթե այս հայտարարությանդ անգրագիտությունը շիվ առ շիվ, տերև առ տերև բացատրեմ… Նախ սկսենք ո՞վ և ինչու՞ սկսեց պատերազմը, այո, Ղարաբաղի պատերազմը… Ո՞վ և ինչու՞ տեղահան արեց ու կոտորեց Սումգայիթի ու Բաքվի հայերին, ո՞վ էր սպառնաիքի մեջ պահում ոչ միայն ամբողջ Արցախին, այլ նաև ամբողջ Հայաստանին… Ու ի՞նչ կերպ հայերը վարվեցին ադրբեջանցի փախստականների հետ, և ի՞նչ կերպ վարվեցին մերոնց հետ… Մի խոսքով, գրադարան գնա, խորացի…

4. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ»… նման նպատակաուղղված լոբբինգ մեկ էլ իսրայելյան կողմից եմ լսել, որոնք ամենաքիչը ասած` ԱԲՍԱԼՅՈՒՏՆԸ հավատում են ու աշխատում են ըստ այն սկզբուքի, որ ցանկացած այլ ազգի դեմ կատարված հակամարդկային հանցանք որպես ցեղասպանություն ճանաչելն ԱՐԺԵԶՐԿՈՒՄ Է իրենցինը… այսինքն՝ ցեղասպանությունն իրենց մենաշնորհն է… Եթե ցեղասպանության քրեական բանաձևին ծանոթ լիներ, ապա կտեսներ, որ Արցախը, Իրաքի ու Եգիպտոսի հայերի հանդեպ կատարվածը (Եթովպացի հայերին նշե՞մ, թե որոշ ՍՈՐՈՍԻ կողմից բթված ու արդյունքում բթացված այսօրվա «եվրաակտիվիստների» ուղեղաբջիջները շպագատ կնստեն), Սիրիայում Դամասկոսի ու Հալեպի, Քեսաբի և մի քանի այլ հայկական համայնքների դեմ կատարվածը մեր ՉՃԱՆԱՉՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է… Մեր կռիվը չէ, քանի որ մենք չենք սկսել, բայց մեր կռիվն է, որովհետև կռիվը մեզ է հասել ու պարտավոր ենք տեր լինել մեր հայրենիքին, իսկ հայրենիքը ԱԶԳ Է, ու նամանավանդ ՔԵՍԱԲԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է, չնայած որ Սորորս պապիկի ինստիտւուտները երկու շաբաթ է մեզ ուզում են համոզել, թե այն միայն Թուրքիայից փախած հայերն են կառուցել… Տո մի հոգի Քեսաբցի չգտա՞ր, հարցնեիր Քեսաբի պատմությունը, թե՞ պատասխանը ձեռ չի տալիս ձեր եվրոմայդանային, թուրքաեղբայրական օրակարգին…

5. «ԷԼԻ ԷԴ ՌՈՒՍՆԵՐԸ» – Փնովում է ռուսական մամուլին` Քեսաբի շուրջ միջազգային ուշադրություն բարձրացնելու համար, մոռանալով, որ (1) իրենք արդեն հինգ տարի է Միջին Արևելքի հայության ճակատագրով չեն զբաղվում (գումար վճարողը նման պատվեր դեռ չի տվել) (2) Արևմտյան մամլո միջոցները օճառված ձևով են ներկայացնում Քեսաբի իրավիճակը, Քեսաբի պատմության մասին ընդհանրապես խոսող չկա, իսկ երբ նշում են որ այն հայկական քաղաք է, ասում են, թե այն գյուղ է, գյուղակ, գյուղիկ, մի թիքա էլի, ոնց որ մեր ազգը, ու որ Թուրքիան լրիվ պատահաբա՜ր, միայն ստրատեգիկ նկրտումներով, ու դե հիմնականում թուրք չեն էլի զինվորները, այլ էդ անտեր մուջահեդները… Ոչ ոք, հայկական մամուլում դեռ ոչ ոք չգիտես ինչու չի նշել, թե ովքեր են դրանց ֆինանսավորողներն ու զենք տվողները այնպիսի կտրվածքով, ինչպես ամեն աստծո օր ներկայացնում են ԵվրոՄիության բոլոր երկրների մամլո միջոցներում… Եվրոպացիները հոգնել են ՆԱՏՕ–ական ապուշ պատերազմներին գումարներ տալուց, չգիտեն իսլամիստների հետ ինչ անեն, պատերազմին դեմ են այն պարզ պատճառով, որ իրաքցի փախստականներին դեռ չմարսած` լիբիացի, եգիպտացիներից դեռ ուշքի չեկած, հիմա էլ սիրիացիներին են տունուտեղ, սնունդ, ուսում ու առողջապահություն ապահովում… Չնայած հոդվածագիրը կես բերան նշել է, որ մեր ազգակից կերած–խմած փախստականները շարունակում են ուտուշ–խմուշը Լաթակիայում, նա չի էլ փորձում նույնիսկ նշել, թե ում շնորհիվ է, որ Լաթակիան ապահով է… այո, այո, բարեկամներ – ՌՈՒՍՆԵՐԻ, էն որ թուրքերին ավեի եք սիրում քան իրանց, այ էդ ռուսների…

6. «ԴԵ ՔԵՍԱԲԸ ՀԵՍԱ ԿՎԵՐՑՆԵՆ, ԷԼԻ» – այսինքն այս տղեկը տեղյակ է, որ սիրիական բանակը, պետական բանակը ամեն ջանք կդնի Քեսաբն ազատագրելու համար, բայց դե դա մեր խելքի բանը չի էլի, կազատագրեն հետ կտան հայերին… Տալը կտան, մի երկու բառ գոնե մերսի ասա, էդ քո չսիրած ռուս բանակին, որն օգնում է սիրիական բանակին` քո ազգակցին հերթական յաթաղանի բերանից ազատելուն… Որովհետև եթե Սիրիայում այդ հաղթանակը չհաջովի, ՄԻ ԿԱՍԿԱԾԻՐ ԱՆԳԱՄ ԿԵՍ ՎԱՅՐԿՅԱՆ, որ պատերազմը կմոտենա ու կմտնի ՄԵՐ երկիրը, ՀԱՅի երկիրը… Ու երբ սգում ես աղդամցի քոչվոր թաթարի վրա, մի մոռացիր, որ երբ Ադրբեջանն Արցախը ռմբագորգի էր վերածել, Թանսու Չիլլերը վեր կացավ ու ասաց, որ պետք է երկրորդ ճակատից մեր վրա հարձակվեն ու ԿՈՏՈՐԱԾԸ ՎԵՐՋԱՑՆԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ 1915–ԻՆ ԿԻՍԱՏ ԵՆ ԹՈՂԵԼ… Ու եթե մերոնք նահանջեին ու թուլանային, այդպես էլ լինելու էր… ոչ ձեր եվրոպան, ոչ ձեր ամերիկան այդ խոսքերի համար Թուրքիայի նույնիսկ թաթիկին մեղմ չխփեց…

7. «ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ» – եվրոինտեգրվողներ ջան, հավատացեք հասկանում ենք ձեր երազական վիճակի աղբյուրներն ու շարժառիթները… սակայն… երբ օբյեկտիվ դեպքերին տալիս եք ոչ օբյեկտիվ գնահատական` ԶՈՒՏ ՁԵՐ ՆԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ելնելով, ուրեմն իրոք, հայրենիք հասկացությունը ձեզ համար անհասանելի ու անհասկանալի է ու այն փաստը, այն անուրանալի փաստը, որ ժողովուրդը, թեկուզև ներկայիս իշխանություններից հոգնած ու նորը փնտրող, ՁԵ՛Ր ՄԵՋ ՆՈՐ ՈՉԻՆՉ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ու առավել ևս անտանելի է, որ այդ նորը, որ կա ձեր մեջ` ՀՆԻ իշխանության ու օրակարգի տակ է, և մայդանային ցայտնոտներից բացի, ուրիշ ոչնչի ընդունակ չէ… 

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել