Ես չեմ ուզում խոսել ինձ ոչ օտար ազգային գաղափարախոսության մասին, որը կրում է դասական Դաշնակցություն կուսակցությունը, և առավել ևս չեմ ուզում խոսել իմ ճանաչած ամենաազնիվ անձանց մասին, որոնք դաշնակցական են և ապրում են սփյուռքում:
Ես խոսում եմ այն դաշնակցության մասին, որը Հայաստանում է, որը երկար տարիներ իր բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանով և մյուս բյորոյականներով հանդերձ վերածվել է հակազգային ու հակաժողովրդական մի կառույցի, որը տարիներ շարունակ մաս է կազմել հանցագործ իշխանական համակարգին և ծառայամտորեն սպասարկել է բազմադեմ կոալիցաիներին, անտեսելով ժողովրդի ընտրությունը, սպասարկելով ժողովրդի իշխանությունը ուզուրպացրածրածներին ու մաս կազմելով այդ հացագործ իշխանական մեքենային: Մենք այս ամենը տեսել ենք տարիներ ի վեր, և դաշնակցությունը կարծես այլևս մեզ զարմացնելու ոչինչ չուներ, եթե նույնիսկ իր վաղեմի կնքահայր Քոչարյանին փորձեր սկուտեղի մեջ հրամցնել ժողովրդին իր ոչ իշխանական կեղծ դիմակի տակ: Սակայն, Հայաստանի դաշնակցությունը դաշնակցություն չէր լինի և բյուրոն էլ բյուրո չեր լինի, եթե դադարեր մեզ՝ հայաստանցիներիս զարմացնել ու ապշահար անել: Եվ մարտի 24-ին, Քեսապի դեպքերի օրը, տեսնել է պետք Արցախում տեղի ունեցած Դաշնակցության ժողովի անդամների և հենց Հրանտ Մարգարյանի «քեֆին-քեֆ չի հասնի» տրամադրությունը ժողովին հաջորդած բազմամարդ փառահեղ խնջույքի ժամանակ : Դա պատմելու չէ, և նույնիսկ ցույց տալու էլ չէ, քանի որ օրը ողջ հայության համար ողբերգական էր: Այդ օրը հարգելի դաշնակցականներ, դուք Քեսապում պետք է լինեիք, եթե դուք իրական դաշնակցական եք, և եթե դուք Ռուբենի ժառանգներն եք և իրավահաջորդները: Դուք այդ օրը ոչ թե խնջույքի իրավունք չունեիք, դուք հանգիստ նստելու իրավունքը չունեիք: Հրանտ Մարգարյան, ինչպես եք՞ կարողացել Քեսապի ողբերգության հենց առաջին օրերին, Քեսապի անկման օրերին «Խնջույք Ժանատախտի ժամին» իրականացնել: Արդյոք՞ պատառը հեշտությամբ կուլ էր գնում ձեր կոկորդից, երբ Քեսապի 600 ընտանիք կյանքի ու մահվան ճանապարհներին մաքառում էին իրենց գոյությունը պահպանելու համար և այսօր էլ մաքառում են: Կամ միթե՞ Գետաշենի անկման օրը կարող էիք ձեզ թույլ տալ նման գինարբուքի տրվել: Չեք դադարում էլի զարմացնել, հո զոռով՞ չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10203307690395168?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել