Պատմությանս սկիզբը բավականին սովորական է մեր երկրի համար՝2007 թ․ սեպտեմբերի 1-ից մինչ 2013 դեկտեմբերի 10-ը աշխատել եմ Սմարտ-Տեխ ընկերությունում՝ տարբեր ղեկավար պաշտոններում, և այդ ընթացքում արձակուրդիցս օգտվել եմ առավելագույնը 1-2 շաբաթ։ Աշխատանքից ազատվելուց հետո չստացա վերջնահաշվարկս, որը չօգտագործված արձակուրդներիս պատճառով բավականին մեծ գումար էր կազմում: Եվ երևի, ինչպես բոլորդ արդեն հասկացաք կոնտեքստից, գործատուս որոշեց գրպանել այդ գումարը։ Իհարկե, առաջին քայլով փորձեցի կապվել ընկերության հաշվապահություն և ադմինիստրատիվ բաժին, սակայն ստացա պատասխան, որ տնօրինությունն արգելել է վերջնահաշվարկս փոխանցել, և խորհուդ տվեցին կապվել գլխավոր տնօրենին՝ այդ հարցի շուրջ։ Ինչ մեղքս թաքցնեմ, ինձ բավականին զարմացրեց այն փաստը, որ օրենքով հասանելիք գումարս ստանալու համար, ես պետք է որևէ մեկին կապվեմ, բայց դե դա էլ փորձեցի։ Սակայն զարմանքս շատ մեծ էր, ոչ հեռախոսազանգերիս և ոչ սմս հաղորդագրություններիս ես պատասխան չստացա։ Հաջորդ իսկ քայլս պաշտոնական նամակ ուղղարկելն էր գլխավոր տնօրենի անունով, և իհարկե, այդ նամակին նույնպես պատասխան չստացա։ Այստեղ արդեն համբերության բաժակս լցվեց, դիմեցի մեծ համբավ ունեցող միջազգային իրավաբանական կազմակերպություն, որոնք մեծ սիրով իրենց պատրաստակամությունը հայտնեցին իմ իրավունքները պաշտպանել դատարանում, ընդ որում ի զարմանս ինձ տեղեկացա, որ դատական գործընթացը շատ արագ է լինելու իմ դեպքում, և գործատուի կողմից հետագա չվճարման դեպքում կբերի գործատուի սնանկ ճանաչմանը։ Ու այդ տեղ սիրտս տեղն ընկավ, իմանալով որ գումարիս վերադարձի խնդիրը լուծված է, որոշեցի նաև նախկին գործընկերներիս, որոնք դեռ աշխատում են այդ ընկերությունում իմ ահազանգը հասցնել, որպեսզի աչալուրջ լինեն, իրենց աշխատավարձերի հետ կապված․ այդ իսկ նպատակով ֆեյսբուքի իմ էջում, ինչպես նաև Սմարտ-Տեխ և Տանդեմ ընկերությունների ֆեյսբուքյան էջերում տեղադրեցի այդ մասով բաց նամակ։ Ուղիղ 2 րոպեի ընթացքում այդ նամակը հեռացվեց վերոհիշյալ ընկերությունների էջերից, և դա ինձ, ճիշտն ասած, բավականին բարկացրեց։ Ի շարունակություն, ես վարվեցի հետևյալ կերպ (իհարկե մեծ հույս չկապելով դրա հետ)՝1․ Քանի որ Սմարտ-Տեխ ընկերությունը հանդիսանում է Տանդեմ Փեյմինթս վճարահաշվարկային ընկերության մինձնյա բաժնետեր, ես ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից նամակ ուղղարկեցի ՀՀ ԿԲ վերահսկողության բաժին, որում փաստացի նկարագրեցի տեղի ունեցածը, կարծում եմ ԿԲ-ին՝ որպես ֆինանսական ոլորտի վերահսկիչ մարմնի, պետք է հետաքրքրի խարդախությունը վճարահաշվարկային ընկերությունների բաժնետերերի կողմից, առավել ևս, որ այդ երկու ընկերությունների տնօրենը միևնույն անձն է2․ Ի զարմանս ինձ, վերջերս նկատեցի ՀՀ կառավարության վեբ կայքում, որ ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը մեկ անձից գնելու եղանակով պայմանագիր է կնքել Սմարտ-Տեխ ընկերության հետ Տեղեկատվական ներքին պորտալի սպասարկման մասով։ Իմ կարծիքով Նախարարությանը, որը կոչված է պաշտպանել ՀՀ քաղաքացիների աշխատանքային և սոցիալական հարցերը, պետք է հետաքրքրի, թե ինչու իր կապալառուն գրպանում է իր նախկին աշխատակիցների օրենքով հասանելիք գումարները։ Այդ իսկ պատճառով Նախարարության պաշտոնական կայքից նամակ ուղղեցի նաև նախարարություն։3․Նամակ ուղեցի նաև ֆինանսական հաշտարար կազմակերպությանը, մամուլով հաճախակի էի լսել իրենց մասին, ենթադրեցի, ինչու ոչ՝ կարելի իրենց նույպես դիմել4․ Հա մեկել հիշեցի որ Սմարտ-Տեխ ՍՊԸ-ն նաև հանդիսանում էր ՀՀ Կառավարությանը առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդի անդամ, այդ պատճառով արդեն իսկ ցանկանում էի գրել և ՀՀ կառավարության թեժ գիծ, բայց ցավոք ինձ համար, Կառավարության կայքից տեղեկացա որ նախկին գործատուս այլևս տվյալ խորհրդի անդամ չէ, այնպես որ այնտեղ գրելը՝ իմաստազուրկ էր։Շատերը կասեն, հետքրքիր մարդ ես, հենա տայիր միանգամից դատարան փողերդ ստանայիր, ընկել ես ճիշտ ես ման գալիս․․․ Ի պատասխան, կասեմ՝ այո ընկել եմ ու ման եմ գալիս ։Ճ Գումարից բացի, կարծում եմ, պետք է գործատուիս կողմից պաշտոնական ներողություն ստանամ, ու բացատրություն, թե ինչու ու ոնց ստացվեց, որ ինձ հասցրեցին իմ օրինական և քրտինքով աշխատած գումարները ստանալու համար դատարան։Հիմա դուք ինչպես կգնահատեք այս ամենը՝Հանցավոր ինքնավստահություն, թե՞ ․․․



