Քեսաբը Հայաստանի և համայն հայության համար ոչ աշրահագրական, ոչ տնտեսական և ոչ մի օգուտ չունի: Պարզապես բարոյական նշանակություն ունի, որովհետև մի բուռ հայություն ունենք այնտեղ, ինչպես նաև Կիլիկիայի պատմությունից հիշատակ է կազմում: Հիմա, օրինակի համար /երազենք ու ենթադրենք/, եթե Հայաստանը զորք ուղարկի Քեսաբը պաշտպանելու համար, միգուցե 1-2 կամ 2000 ՀՀ զինվոր զոհվի հանուն 1500-2000 հայի պաշտպանության, և հետո մի գեղեցիկ օր այդ նույն Քեսաբը Սիրիայի Հանրապետությանը թողնի որպես Սիրիայի արաբական հանրապետության հողատարածք: Նույն օրինակով աշխարհի բոլոր ծագերից կամավորներ գնան, ինչ էլ անենք 1500-2000 քեսաբցի պաշտպանելու համար Հայաստանը և համայն հայությունը... նոր ճակատ ենք բացելու, հարյուրավոր և հազարավոր զոհեր ենք ունենալու հանուն Սիրիայի հողային ամբողջականության և 2000 քեսաբահայերի ֆիզիկական ապահովության` մեր վրա վերցնելով Սիրիական բանակի ու իշխանությունների պարտականությունը: Ես էլ հազարերորդ անգամ ասում եմ՝ ավելի լավ չէ՞ ժամանակավոր կամ վերջնական տեղափոխվեն Հայաստան` որպես նվազագույն վնասներով խելացի արարք, իսկ չհամոզվողներին և բոլոր նրանց, ովքեր ամեն գնով զենքի դիմելով, ուզում են «հերոսանալ»՝ Աստված իրենց հետ: Հերիք է ամբողջ ազգով, Հայրենիքով համազգային ողբերգություն սարքեք ձեր արկածախնդրությամբ և անպատասխանատու խոսքերով, արարքներով ու որոշումներով: Ազգովի և պետականությամբ շատ ավելի մեծ ուրիշ անելիքներ ունենք, ժամանակ և ռեսուրսներ վատնելու իրավունք չունենք օտար երկրների պատերազմների մեջ ներքաշվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել