Civilnet.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակների սահմանադրականության վերաբերյալ իր որոշումը կհրապարակի ապրիլի 2-ին: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից:

«Որոշման հրապարակման մասին լրացուցիչ տեղեկությունները կներկայացվեն ապրիլի 2-ին»,- նշեցին դատարանում:

Սահմանադրական դատարանը մարտի 28-ին և 31-ին քննեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը: 

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգությունը», 2013թ. դեկտեմբերի 17-ին դիմել էին Սահմանադրական  դատարան` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:  

Ավելի ուշ` հունվարի 24-ին, Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել էր 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել