Կլոր շրջանակներով ակնոցը պատկանում է վինտաժ ոճին: Այս տարի ևս այդ ակնոցը համարվում է ամենանորաձևը՝ բոլոր մյուս տիպի ակնոցների մեջ: Անցյալ տարի նորաձևության գրեթե բոլոր ցուցադրությունների ժամանակ մոդելները կրել են այս տիպի ակնոց: Ակնոցի շրջանակը և ապակին պատրաստում են տարբեր գույներից և հաճախ շատ յուրօրինակ և համարձակ համադրություններ են ստանում:
Կլոր շրջանակով ակնոցը շատ հարմար է և սազում է շատերին, բայց այս դեպքում խնդիրներ են առաջանում չափսի ընտրության հարցում, այնպես որ, ակնոցը փորձելիս մի շտապեք, մի լավ տանջեք ձեզ ու խանութի վաճառողին ու փորձեք բոլոր չափերը:
Կլոր շրջանակով ակնոց առաջին անգամ սկսել են կրել դեռ նախորդ դարի 20-ականներին:
Այդ ժամանակ հայտնի հումորիստ Հարոդ Լլոյդը կրիայի պատյանից պատրաստված խոշոր շրջանակներին յուրօրինակ փոխարիող գտավ և սկսեց իր ֆիլմերում հայտնվել կլոր շրջանակով ակնոցով: Հենց դա էլ խթան հանդիսացավ նորաձևության մեջ նոր թրենդի ի հայտ գալուն և այդպիսի ակնոց սկսեցին հաճույքով կրել և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Սկզբում այդ ակնոցները բավականին մեծ տրամագիծ ու հաստ շրջանակներ ունեին:
Այնուհետև գրեթե կես դար հետո տղամարդու կլոր շրջանակով արևային ակնոցին նորաձևության աշխարհում երկրորդ շունչ տվեց լեգենդար Ջոն Լենոնը, որը իր Բիթլզ խմբով դարձավ հիպպիների դարաջրջանի Rock ’n’ Roll-ի դեմքը: Բնական է, որ բրիտանացի արտիստի շատ երկրպագուներ (երիտասարդ և ավագ տարիքի) ձգտելով ավելի նմանվել իրենց կուռքին, սկսեցին կրել կլոր շրջանակով ակնոց: Կլոր դարձրեցին ոչ միայն արևապաշտպան ակնոցը, այլև օպտիկականը:
Այսօր այդպիսի ակնոցը նորաձևություն վերադարձնող հերթական աստղը դարձավ փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերը: Նրա օրինակով ամբողջ աշխարհի դպրոցական աղջիկներն ու պատանիները կլոր ակնոց սկսեցին կրել: Ըստ շրջանակի ձևի՝ հետաքրքիր փաստ արձանագրեցին որոշ հետազատողներ: Նրանք գտնում են, որ կլոր շրջանակով արևային ակնոց նախընտում են ռոմանտիկ և ուրախ մարդիկ, որոնք ձգտում են անկեղծ սիրո: Իսկ հենց այդպիսի ակնոցի սիրահարները պնդում են, որ երբ իրենք կրում են այն, զգալիորեն բարձրանում է իրենց տրամադրությունը և ինքնավստահությունը: Արդեն միայն այս դրական հատկանիշները բավական են, որպեսզի ձեռք բերեք այն, եթե մինչ այդ ինչ-ինչ պատճառներով չունեիք: